Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Պետերբուրգի, Կրասնոդարի երկրամասի, Լենինգրադի և Տուլայի մարզերին, հայտնում է Մեդուզա-ն:
Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։ «Բեկորների անկման» հետևանքով կոտրվել են բազմաբնակարան շենքի պատուհանները, հրդեհ է բռնկվել երկու առանձնատանը։
Լենինգրադի մարզում դրոնների հարձակման ժամանակ փակվել է Լադոգայի կամուրջը։ Մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտարարել է, որ կամրջից «աշխատել են շարժական կրակային խմբեր»։ Դրոզդենկոյի տվյալներով՝ գիշերվա ընթացքում Լենինգրադի մարզի երկնքում խոցվել է 45 անօդաչու թռչող սարք։
Սանկտ Պետերբուրգի բնակիչները, ինչպես գրում է «Բումագա»-ն, հայտնել են քաղաքի տարբեր շրջաններում՝ Կենտրոնական, Պետրոգրադյան, Վասիլեոստրովյան, Պրիմորսկի, Վիբորգյան, Կալինինյան, Կրասնոգվարդեյսկի, Նևսկի շրջաններում հնչած պայթյունների մասին։ Վնասվել է Լիդիա Զվերևայի փողոցում գտնվող «Շուվալովսկի» բնակելի համալիրի վերին հարկերից մեկը։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Պուլկովո օդանավակայանը չի ընդունել և չի ուղարկել չվերթներ։
Տուլայի մարզում, ըստ Astra-ի և ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ տելեգրամյան ալիքի տվյալների, պայթյուններ են տեղի ունեցել Եֆրեմով քաղաքի սինթետիկ կաուչուկի գործարանի շրջանում։ Տուլայի մարզպետ Դմիտրի Միլյաևը հայտարարել է, որ դրոնների հարձակման հետևանքով ենթակառուցվածքների վնասներ չեն արձանագրվել, կոտրվել են մի քանի առանձնատների պատուհանների ապակիները։ Եֆրեմովի սինթետիկ կաուչուկի գործարանի արտադրանքը, ինչպես գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, օգտագործվում է հրթիռային վառելիքի արտադրության համար։