Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Փաշինյանը փորձում է հայերի ձայները շահել խոստանալով հրաժարական տալ, բայց նրանք նրան չեն հավատում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ իշխանությունները հրապարակել են նոր սահմանադրության նախագիծը։ Դրա հիմնական տարբերությունը գործողից ոչ թե բովանդակային մասն է, այլ նախաբանը։ Հեռացվել է այն կետը, որտեղ նշվում է, որ «հայոց պետականության հիմնարար սկզբունքները և ազգային նպատակները ամրագրված են Հայաստանի անկախության հռչակագրում», ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պահանջները, ինչպես նաև Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացված հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը հանվում են սկզբունքների և նպատակների ցանկից, գրում է regnum.ru–ն։ Այլ կերպ ասած, սրանք երկու կետեր են, որոնք, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների, խոչընդոտում են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Իսկ դրանց իրականացումից հետո, վստահեցնում են նրանք, արագ կհաջորդի տնտեսական բարգավաճումը և Հայաստանի վերածումը միջազգային տարանցիկ հանգույցի՝ վարչապետի խոսքերով «խաղաղության խաչմերուկի»։

Սահմանադրության ընդունման շուրջ բանավեճի կապակցությամբ Փաշինյանը տվել է ևս մեկ մեծ խոստում։ Նա հայտարարել է, որ հրաժարական կտա սահմանադրության նոր տարբերակի վերաբերյալ հանրաքվեից հետո։ Ընդ որում անմիջապես՝ եթե հանրաքվեն ձախողվի, իսկ եթե հաջողվի, ապա չի առաջադրվի վերընտրության։ Այս հետաքրքիր բանաձևն ունի պարզ բացատրություն. ՀՀ վարչապետը պետք է ցանկացած գնով անցկացնի այդ հանրաքվեն, ընդ որում հաջողությամբ։ Եվ դրա համար պետք է վերացվեն երկու խոչընդոտներ։ Առաջինը ընդդիմությունն է։ ՀՀ օրենսդրության համաձայն խորհրդարանի անդամների առնվազն երկու երրորդը պետք է քվեարկի նոր սահմանադրություն ընդունելու հանրաքվեի օգտին։ Այսինքն պահանջվում է 70 ձայն, բայց իշխող «ՔՊ»–ն ունի ունի ընդամենը 64–ը։ 41-ը բաժանված են «Ուժեղ Հայաստան»–ի և «Հայաստան»–ի միջև, որոնցից ոչ մեկը չի մտադիրվում քվեարկել հանրաքվեի օգտին։

Փաշինյանն ինքը ևս չի ցանկանում բանակցել նրանց հետ, և մինչև վերջերս ջանասիրաբար օգտագործում էր միայն «մտրակը»։ «Կամ մենք ստեղծում ենք հասարակական ճնշում, և ընդդիմությունը հրաժարվում է խոչընդոտ հանդիսանալ խաղաղությանը, կամ մենք քաղաքական գործընթացներ ենք իրականացնում այնպես, որ ընդդիմության այդ մասը պարզապես այլևս ներկա չի լինում խորհրդարանում։ Մնացածը տեխնիկայի հարց է», - ասել է նա։

Այստեղ կա երկու տարբերակ։ Առաջինը ընդդիմությանը բանտարկելն է, ինչպես բանտարկված են դրա առաջնորդները։ Բայց դա երկար և բարդ է։ Երկրորդը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է։ Բայց դա ավելի երկար կտևի։ Օրենքով, խորհրդարանը կարող է լուծարվել միայն գործող խորհրդարանի ընտրությունից մեկ տարի անց։ Դա նշանակում է, որ Փաշինյանը չի կարողանա ընտրություններ անցկացնել մինչև 2027 թվականի հունիսը։ Իսկ նա շտապում է։ «Նա, հավանաբար, պարտավորություն ունի արտաքին խաղացողների՝ առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի առջև ընդունել նոր սահմանադրություն», - regnum.ru–ին ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։ Ահա թե ինչու է Փաշինյանը առաջարկելով իր հրաժարականով վճարել ընդդիմության ձայների համար «բլիթ» առաջարկում։ Նմանատիպ «բլիթ» է առաջարկվում նաև երկրորդ խոչընդոտին՝ ընտրողներին։

Վարչապետի թիմը սահմանադրական փոփոխությունը ներկայացնում է որպես երկրի խաղաղության և բարգավաճման համար անհրաժեշտ քայլ։ «Փաշինյանը հանրաքվեին կմտնի այն դիրքորոշմամբ, որ սահմանադրական փոփոխությունները կնպաստեն երկրի համար ռազմավարական համարած նպատակների իրականացմանը, այսինքն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և ԵՄ-ի ուղղությամբ շարժմանը։ Սրանք այն նպատակներն են, որոնք նա փորձում է վաճառել որպես ռուս-հայկական հարաբերությունները քանդելու իր գործողությունների այլընտրանք», regnum.ru–ին ասել է IMEMO RAS-ի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ստանիսլավ Պրիտչինը։

Վարչական ռեսուրսները ևս դեռևս օգտագործվում են։ «Ընդդիմությունը մասնատված է և մասամբ ձերբակալված։ Նրա ռեսուրսներն ու բողոքի ցույցեր կազմակերպելու կարողությունները սահմանափակ են», - շարունակել է Պրիտչինը։

Եվ այդ ռեսուրսի օգտագործման փորձն արդեն իսկ եղել է։ «Մենք գիտենք, թե ինչպես են անցկացվել Ազգային ժողովի վերջին ընտրությունները. որքան կեղծիքներ են եղել, որքան խախտումներ, ինչպես են ձերբակալել և արգելել հիմնական մրցակիցներին մուտք գործել կամ դուրս գալ երկրից», - հիշեցրել է ՌԴ Դաշնության խորհրդի կանոնակարգերի և խորհրդարանական գործունեության կազմակերպման հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը։

ԸՆդ որում հանրաքվեի ձախողման վտանգը մեծ է։ Առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ժողովրդականությունը ցածր է, բայց հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին պետք է կողմ քվեարկի, որպեսզի այն ընդունվի։ Հետևաբար, վարչապետը պետք է ապահովի իրեն ատող ընտրողների աջակցությունը, և նա նրանց հնարավորություն է տալիս «այո» ձայնը փոխանակել իր հրաժարականով։ «Սա նրա ձևն է ինչ-որ կերպ մոտիվացնելու ընդդիմադիր ընտրազանգվածին բարձրացնելու այն հարցը, թե ինչու՞ չանցկացնել հանրաքվե Փաշինյանին պաշտոնաթող անելու համար», - պարզաբանել է  «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Սակայն Փաշինյանի խնդիրն այն է, որ ոչ ոք նրան չի վստահում։ Ի վերջո, վարչապետը խաբում է հանրությանը սկսած 2018 թվականից, երբ իշխանության եկավ։ «Գրեթե ոչ ոք չի հավատում, որ Փաշինյանը կկատարի իր խոստումը։ Նա բազմիցս է ապացուցել իր կարողությունը հանգիստ կերպով հրաժարվելու իր բոլոր խոստումներից և հավաստիացումներից, թե՛ որպես ընդդիմադիր գործիչ, թե՛ որպես վարչապետ», - բացատրել է Խալաթյանը։ Եվ մարդիկ, ըստ երևույթին, հոգնել են խաբվելուց։ Միակ հարցն այն է, թե ի՞նչ կփորձի անել Փաշինյանը հաջորդիվ։ Կդիմի՞ նա իր սովորական «մտրակին», թե՞ կփորձի առաջարկել նոր «բլիթներ», ընդ որում շատ ավելի էական և շոշափելի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՌուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ԿոպիրկինՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում․ ի՞նչ կփոխվի«Փաշինյանը փորձում է հայերի ձայները շահել խոստանալով հրաժարական տալ, բայց նրանք նրան չեն հավատում»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումՍահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ«Յուվենտուս»-ը հաղթանակ է տարել «Օմոնիա»-ի նկատմամբ․ ԵԼ-ի և ԿԼ-ի խաղային օրվա արդյունքներըՀանրաքվեի միջոցով փոփոխվել է Հայաստանի Սահմանադրությունը. պատմության այս օրը (Նոյեմբերի 27)ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. PoliticoՎթար է․ ջուր չի լինելուԲաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան ՈսկանյանՄեքսիկայում զինվшծ հարձակամն հետևանքով 26-ամյա ֆուտբոլիստ է մահացելՄենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. ԹրամփԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրnւթյունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով. Տիգրան ԱբրահամյանԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՋուր հավաքեք․ ջուր չի լինելու36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԹրամփը Գոհաբանության օրվա առթիվ ներում է շնորհել երկու հնդկահավիԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումըԴատարկվող բուհերը վերալցնելու փորձ է․ փորձագետները՝ բուհ ընդունվելու համար հայոց լեզվի իմացության շեմի վերացման մասինՆոյեմբերի 27-ից Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Խանջյան 9. Երևանի քաղաքապետարանԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային պայմաններով պայմանավորված՝ կմեկնարկեն գարնանը. ԽուդաթյանՄոսկվայի հետ երկխոսությունը պետք է շարունակվի. ռուս ժողովուրդը մեզ համար թանկ է. ԿոբախիձեՊուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. ՊեսկովՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնիցԿյանքից հեռացել է Արմեն ԲուդաղյանըԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունըԵս Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. ՓաշինյանՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր«Հայաստանը առանց քվեարկության ՀԱՊԿ-ում. Ինչու՞ է Երևանը անտեսել Մոսկվայի նախազգուշացումները»Sohu. «Պուտինը վճռական գործողություններ ձեռնարկեց Փաշինյան երկերեսանի դաշնակցի դեմ»Հայ քաղաքական գործիչը բացատրել է «Թրամփի ճանապարհի» կողմից երկրին ներկայացվող սպառնալիքըԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»ԱՄՆ դեսպանությունը փակ էԼավ լուր կենսաթոշակառուների համար․ մինչև ե՞րբ բանկային քարտերով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար կտրամադրվիԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»ՉԼ․ «ՊՍԺ»-ն և «Ռոմա»-ն չպարզեցին հաղթողին, «Բավարիա»-ն պարտվեց «Լիլ»-ինԵվրոպայում անվտանգության նոր համակարգի մասին. Արտակ Զաքարյան
Ամենադիտված