ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինային աջակցելու հարցում ԱՄՆ-ի և Եվրամիության տարբեր մոտեցումները վկայում են Վաշինգտոնի և Բրյուսելի դիրքորոշումների միջև «աճող անդունդի» մասին։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ պարբերականի տվյալների՝ նոյեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում ամերիկացի առաջնորդը կարծիք է հայտնել, որ Ուկրաինային աջակցելու վրա «միլիարդավոր դոլարներ» ծախսվում են «իզուր»։ Սակայն, ինչպես գրում է թերթը, այս դիրքորոշումը «հազիվ թե լսելի է եղել» ԵՄ առաջնորդների կողմից, որոնք դիտարկում են Կիևին լրացուցիչ ֆինանսական օգնություն հատկացնելու հարցը։
Բացի այդ, ինչպես նշում է պարբերականը, աճում է առճակատումը անդրազգային ընկերությունների նկատմամբ թվային հարկի կիրառման հարցում, ինչը հանգեցնում է ԱՄՆ-ի հետ դիմակայության։ Ընդ որում, որոշ երկրներ, այդ թվում՝ Շվեդիան, դեմ են հանդես գալիս այս հարկին։ Պետքարտուղարության ներկայացուցիչը ևս հայտարարել է, որ այս միջոցները «խտրականություն են դնում ամերիկյան ընկերությունների նկատմամբ և վնաս են հասցնում սպառողներին»։