Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 15-ը Երևանում կանցկացնի Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը։ Այն կհամախմբի միջազգային ճանաչում ունեցող մենակատարների, երաժշտական կոլեկտիվների և երիտասարդ կատարողների։

Փառատոնի մեկնարկին ընդառաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես են եկել մամուլի ասուլիսով։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2027 թ․-ին կդիտարկվի որպես պետական ներդրումային ծրագիր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է փառատոնի զարգացման ընթացքին, ռազմավարական նշանակությանն ու առաջիկա ծրագրերին։ Նախարարի տեղակալը նկատել է, որ 13 տարի առաջ ընդամենը մի քանի էջանոց ծրագրով մեկնարկած փառատոնն այսօր վերածվել է 20-օրյա մասշտաբային մշակութային իրադարձության։

«Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2027 թվականին կներառվի ներդրումային ծրագրերի փաթեթում։ Սա նշանակում է, որ պետության կողմից փառատոնն այլևս դիտարկվում է ոչ թե պարզապես որպես սուբսիդիա ստացող և ծրագրեր իրականացնող կառույց, այլև ներդրումային ծրագիր։ Ֆինանսավորման էական բարձրացումը ենթադրում է, որ փառատոնի ներկայությունը կարող է շոշափելի տնտեսական շարժ ապահովել։ Փառատոնի ղեկավարությունը խորքային ուսումնասիրություն է կատարել և ներկայացրել հնգամյա տնտեսական հաշվարկ՝ ցույց տալով, թե պետական ֆինանսավորումն ինչ տնտեսական արդյունավետություն կունենա տարիների ընթացքում։ Վստահաբար կարող եմ ասել, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը եզակիներից է, որը պետությանը ներկայացնում է հավակնոտ ծրագիր՝ ստանձնելով հստակ պարտավորություններ և խոստանալով կոնկրետ ցուցանիշներ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը և շեշտել, որ մշակույթի տնտեսականացման տեսանկյունից սա խիստ ողջունելի նախաձեռնություն է։

Նրա խոսքով՝ պետությունը վստահում է կազմակերպիչներին և փառատոնի հենասյունը հանդիսացող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, քանի որ ներկայացված հաշվարկներն իրատեսական են։ Այս մոդելն ընդօրինակելի է նաև այլ փառատոների համար, որոնք կկարողանան հստակ հաշվարկներով հիմնավորել պետական բյուջե միջոցների վերադարձելիությունը։

Պեկինում կայացած Խաչատրյանի անվան մրցույթից ստացած տպավորությունների մասին

Խոսելով փառատոնի միջազգային հաջողությունների մասին՝ Տիգրան Վիրաբյանը կիսվել է Պեկինում կայացած Խաչատրյանի անվան մրցույթից ստացած իր տպավորություններով.

«Մեծ հպարտություն է տեսնել, թե ինչպես է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկում ստեղծում տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը, իսկ հազարավոր օտարազգի երեխաներ ու նրանց ընտանիքներ ամիսներ շարունակ ապրում են խաչատրյանական երաժշտությամբ։ Փառատոնն ու նվագախումբը դուրս են եկել ավանդական սահմաններից՝ լուրջ հայտ ներկայացնելով միջազգային շուկայում և Հայաստանը դիրքավորելով որպես ակադեմիական երաժշտության կենտրոն»։

Տիգրան Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին և գեղարվեստական ղեկավար, մաեստրո Սերգեյ Սմբատյանին՝ այս մասշտաբային նախաձեռնությունը ստանձնելու և առաջնորդելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ բարձրացված բոլոր հարցերի վերջնական կարգավորումից հետո 2027 թվականին փառատոնը կներկայանա ընդլայնված ձևաչափով։

Խաչատրյանի 14-րդ միջազգային փառատոնը՝ նոր ձևաչափով և միջազգային լայն հեռարձակմամբ

Փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացրել է Խաչատրյանի 14-րդ միջազգային փառատոնի առանձնահատկություններն ու նորարարական ծրագիրը։

Փառատոնն այս տարի ներկայանում է նոր՝ 20-օրյա ձևաչափով՝ մշակութային բազմազանությամբ, գեղարվեստական նոր շեշտադրումներով և արվեստի տարբեր դրսևորումների յուրահատուկ համադրությամբ։

Մինչև դեկտեմբերի 15-ը Երևանում կկազմակերպվեն ամենօրյա համերգներ

Սերգեյ Սմբատյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ այս տարի փառատոնը հանդես է գալիս իսկապես միջազգային և համարձակ ձևաչափով։ Մինչև դեկտեմբերի 15-ը Երևանում կկազմակերպվեն ամենօրյա համերգներ, ինչպես նաև կրթական և կամերային միջոցառումներ՝ համաշխարհային ճանաչում ունեցող մենակատարների մասնակցությամբ։

Փառատոնը կմեկնարկի բացառիկ նախագծով. երկու-երեք օրվա ընթացքում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի բոլոր դաշնամուրային կոնցերտները՝ տաղանդավոր դաշնակահար Եվա Գևորգյանի փայլուն կատարմամբ։ Անդրադառնալով պետական աջակցությանն ու Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի աշխարհագրության ընդլայնմանը (այդ թվում՝ Պեկինում անցկացվող փուլին)՝ Սերգեյ Սմբատյանը կարևորել է Խաչատրյանի կերպարի միավորող դերը։

Մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԹրամփը Գոհաբանության օրվա առթիվ ներում է շնորհել երկու հնդկահավիԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումըԴատարկվող բուհերը վերալցնելու փորձ է․ փորձագետները՝ բուհ ընդունվելու համար հայոց լեզվի իմացության շեմի վերացման մասինՆոյեմբերի 27-ից Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Խանջյան 9. Երևանի քաղաքապետարանԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային պայմաններով պայմանավորված՝ կմեկնարկեն գարնանը. ԽուդաթյանՄոսկվայի հետ երկխոսությունը պետք է շարունակվի. ռուս ժողովուրդը մեզ համար թանկ է. ԿոբախիձեՊուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. ՊեսկովՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնիցԿյանքից հեռացել է Արմեն ԲուդաղյանըԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունըԵս Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. ՓաշինյանՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր«Հայաստանը առանց քվեարկության ՀԱՊԿ-ում. Ինչու՞ է Երևանը անտեսել Մոսկվայի նախազգուշացումները»Sohu. «Պուտինը վճռական գործողություններ ձեռնարկեց Փաշինյան երկերեսանի դաշնակցի դեմ»Հայ քաղաքական գործիչը բացատրել է «Թրամփի ճանապարհի» կողմից երկրին ներկայացվող սպառնալիքըԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»ԱՄՆ դեսպանությունը փակ էԼավ լուր կենսաթոշակառուների համար․ մինչև ե՞րբ բանկային քարտերով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար կտրամադրվիԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»ՉԼ․ «ՊՍԺ»-ն և «Ռոմա»-ն չպարզեցին հաղթողին, «Բավարիա»-ն պարտվեց «Լիլ»-ինԵվրոպայում անվտանգության նոր համակարգի մասին. Արտակ Զաքարյան«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարարՓաշինյանը սեղմում է հակասությունների օղակը ԱնդրկովկասումԻրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղացին, «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրյուգե»-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո
Ամենադիտված