Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Կյանքից հեռացել է Արմեն Բուդաղյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցավով տեղեկացնում ենք, որ 90 տարեկանում կյանքից հեռացել է հայ երաժշտագիտական մտքի, երաժշտական կրթության նշանավոր ներկայացուցիչ, գիտնական, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գուրգենի Բուդաղյանը։ 

Արմեն Բուդաղյանը սովորել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ որպես ջութակահար, այնուհետև 1960 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, իսկ 1963 թվականին՝ երաժշտագիտության բաժինը։ Անվանի երաժշտագետը մասնագիտական գիտելիքները կատարելագործել է Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ ռուս և խորհրդային երաժշտության պատմության ամբիոնում, պրոֆեսոր Գեորգի Տիգրանովի ղեկավարությամբ։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը 1970 թվականին պաշտպանել է «Հայկական ջութակային սոնատի զարգացման ուղիները» թեկնածուական ատենախոսությունը, որը կարևոր գիտական ներդրում էր հայկական ջութակային երաժշտության պատմության ուսումնասիրության և համակարգման գործում։

Նա 1967 թվականից աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնում՝ որպես դասախոս, ավագ դասախոս, դոցենտ և պրոֆեսոր, իսկ 1976-1982 թվականներին ղեկավարել է նույն ամբիոնը։

Արմեն Բուդաղյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է․ նրա ուսումնասիրություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմությունը, երաժշտական ժանրերի զարգացումը, առանձին կոմպոզիտորների և կատարողների ստեղծագործական ժառանգությունը։

Նրա գիտական և հրապարակախոսական ժառանգությունն ընդգրկում է հարյուրավոր հոդվածներ՝ տպագրված տարբեր պարբերականներում: Վերջինս հեղինակել և խմբագրել է բազմաթիվ մենագրություններ ու ուսումնամեթոդական աշխատանքներ, ինչպես նաև նշանակալի մասնակցություն է ունեցել Երևանի պետական կոնսերվատորիայի հոբելյաններին նվիրված հրատարակությունների պատրաստման գործում։

Արմեն Բուդաղյանը տարիներ շարունակ կոնսերվատորիայում դասավանդել է երաժշտության պատմության ընդհանուր և մասնագիտական դասընթացներ, ղեկավարել արտասահմանյան երաժշտության պատմության մասնագիտացումը և ուսանողների գիտական աշխատանքները։

Երկար տարիներ ղեկավարելով կոնսերվատորիայի ուսանողական գիտաստեղծագործական ընկերությունը՝ Արմեն Բուդաղյանը նշանակալի դեր է ունեցել ուսանողական գիտական կյանքի կազմակերպման և զարգացման գործում։ Նրա նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ կազմակերպվել են հանրապետական և համամիութենական միջբուհական գիտաժողովներ, ինչպես նաև «Ուսանող և գիտություն» համամիութենական օլիմպիադայի կազմակերպչական աշխատանքները։

Ավելի քան կես դար Արմեն Բուդաղյանն եղել է Հայաստանի երաժշտական հասարակական կյանքի ակտիվ մասնակիցը․ նրա գործունեության կարևորագույն ուղղություններից էր «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը, որի անփոխարինելի դասախոսներից, կազմակերպիչներից և գաղափարական նվիրյալներից էր։ Տարիներ շարունակ նա իր գիտելիքներն ու սերը երաժշտության հանդեպ փոխանցել է հազարավոր դպրոցականների՝ նպաստելով մատաղ սերնդի երաժշտական ճաշակի ձևավորմանն ու գեղագիտական դաստիարակությանը։

Արմեն Բուդաղյանի անցած ճանապարհը գիտական նվիրումի, մանկավարժական պատասխանատվության և մշակութային արժեքներին անմնացորդ ծառայելու օրինակ է։ Նրա վաստակը չափվում է ոչ միայն գիտական աշխատություններով ու իրականացրած ծրագրերով, այլև այն սերունդներով, որոնց փոխանցել է իր գիտելիքները, մասնագիտական փորձը, երաժշտարվեստի նկատմամբ սերն ու պատասխանատվությունը։ Նա 2017 թ․ պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։

Արմեն Բուդաղյանի անունն ու վաստակը մշտապես կմնան հայ երաժշտագիտական մտքի և երաժշտական կրթության պատմության մեջ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Արմեն Բուդաղյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և նրա արվեստն ու գործունեությունը գնահատող բոլոր մարդկանց՝ կիսելով կորստի վիշտը։

ԿԳՄՍ նախարարություն

Կյանքից հեռացել է Արմեն ԲուդաղյանըԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունըԵս Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. ՓաշինյանՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր«Հայաստանը առանց քվեարկության ՀԱՊԿ-ում. Ինչու՞ է Երևանը անտեսել Մոսկվայի նախազգուշացումները»Sohu. «Պուտինը վճռական գործողություններ ձեռնարկեց Փաշինյան երկերեսանի դաշնակցի դեմ»Հայ քաղաքական գործիչը բացատրել է «Թրամփի ճանապարհի» կողմից երկրին ներկայացվող սպառնալիքըԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»ԱՄՆ դեսպանությունը փակ էԼավ լուր կենսաթոշակառուների համար․ մինչև ե՞րբ բանկային քարտերով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար կտրամադրվիԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»ՉԼ․ «ՊՍԺ»-ն և «Ռոմա»-ն չպարզեցին հաղթողին, «Բավարիա»-ն պարտվեց «Լիլ»-ինԵվրոպայում անվտանգության նոր համակարգի մասին. Արտակ Զաքարյան«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարարՓաշինյանը սեղմում է հակասությունների օղակը ԱնդրկովկասումԻրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղացին, «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրյուգե»-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին
Ամենադիտված