ՉԼ․ «ՊՍԺ»-ն և «Ռոմա»-ն չպարզեցին հաղթողին, «Բավարիա»-ն պարտվեց «Լիլ»-ին
ՍՊՈՐՏՉԼ 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 5–րդ տուրի շրջանակում ՊՍԺ–ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոմային»։
Հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի 2–2 հաշվով։ Հաղթող թիմի կազմում գոլերը խփեցին Զաբարնին և Դեմբելեն (11մ), հռոմեական թիմի կազմում աչքի ընկան Էրմոսոն և Մալենը։
Այս հանդիպումից հետո ՉԼ–ի գործող չեմպիոնը 13 միավորով երկրորդն է լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում։ «Ռոման» 5 միավոր ունի և 25–րդն է։
Զուգահեռաբար ընթացող «Լիլ»–«Բավարիա» հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2–1 հաշվով։ Ֆրանսիական թիմի կազմում աչքի ընկավ Այասեն, իսկ Պավլովիչն ինքնագոլ գրանցեց․ մյունխենյան թիմի կազմում գոլը խփեց Ուպամեկանոն։