Վթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 26-ին ժամը 09:45- 20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Արեգունի, Քրիստափոր, Սալ-Քար, Յոլյան փողոցների, Արևշատ թաղամասի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 26-ին ժամը 10:05- 19:00-ն կդադարեցվի Արգել, Քարաշամբ, Զորավան գյուղերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 26-ին ժամը 10:25-22:00-ն կդադարեցվի Արշակունյաց Պող. 296-330 զույգ համարի շենքերի , 294-333/1 տների , Շիրակի 1-10 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: