Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված «թեժ գիծ» ծառայության գործունեության կարգն ու պայմանները սահմանելու մասին» և հարակից իրավական ակտերում։

Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց արդյունավետ պաշտպանությունը պահանջում է օգնության դիմելու հասանելի, անվտանգ և արագ միջոցների առկայություն։ Օգնության դիմելու և առաջնային տեղեկատվություն ստանալու հնարավորություն պետք է ունենան ինչպես ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկված անձինք, այնպես էլ նրանց ընտանիքի անդամներն ու դեպքի մասին տեղեկություն ունեցող այլ անձինք։ Նախարարությունն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության ծառայությունները մատուցում է պատվիրակված հասարակական կազմակերպությունների միջոցով։ Երևանում և բոլոր մարզերում գործող աջակցության կենտրոնները ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրում են անհատույց հոգեբանական, սոցիալական և իրավաբանական աջակցություն, ինչպես նաև ուղղորդում այլ անհրաժեշտ ծառայություններ։ Յուրաքանչյուր աջակցության կենտրոն ունի առանձնացված բջջային հեռախոսահամար, որը գործում է որպես թեժ գիծ. այս հեռախոսահամարի մուտքային զանգերն անվճար չեն:

Բռնության վերաբերյալ դիմումներ ընդունվում են նաև նախարարության «114» ընդհանուր նշանակության թեժ գծով, որը գործում է ժամը 9։00-ից մինչև 18։00-ն։ Այսինքն, ներկայում բացակայում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված միասնական, անվճար և շուրջօրյա մասնագիտացված թեժ գիծը։ Առանձին հեռախոսահամարների բազմազանությունը, զանգերի հնարավոր վճարովի լինելը և «114» թեժ գծի աշխատանքային ժամերի սահմանափակումը կարող են դժվարացնել օգնության դիմելն ու դեպքերին ժամանակին արձագանքելը։

Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված «Թեժ գիծ» ծառայության գործունեության կարգն ու պայմանները և դրա գործառույթները ներդաշնակեցնել գործող աջակցության համակարգին։ Ծառայությունը կապահովի դիմումների ընդունման, առաջնային խորհրդատվության, իրավիճակի նախնական գնահատման և իրավասու մարմինների ու մասնագիտացված ծառայությունների հետ կապի հաստատման միասնական ընթացքը։

Նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում օգնության դիմելու անվճար, շուրջօրյա և համապետական հասանելիությամբ ծառայություն, որի միջոցով ընտանեկան բռնության ենթարկված անձը կստանա առաջնային խորհրդատվություն, անհրաժեշտ տեղեկատվություն և համապատասխան աջակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն։

Թեժ գիծը գործելու է շաբաթական յոթ օր, օրական 24 ժամ։ Դիմելու հնարավորությունը նախատեսվում է ապահովել հեռախոսազանգով, վեբկայքի, ծրագրային հավելվածի, էլեկտրոնային փոստի, կարճ հաղորդագրությունների և այլ հասանելի միջոցներով։

Նախատեսվում է նաև անանուն դիմելու հնարավորություն. անձի՝ իր ինքնությունը չբացահայտելն ինքնին հիմք չի հանդիսանալու նրան առաջնային խորհրդատվություն կամ աջակցություն տրամադրելուց հրաժարվելու համար՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքերի միջոցով 6 բջջային հեռախոս են փոխանցելԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունըԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունենՆորվեգիան 46.3 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համարՎարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄՄոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածությունը Փաշինյանի և Պուտինի միջև ձեռք էր բերվել նախապես. Պեսկով«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներԿրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցինԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն ԲայրամովԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր ԼայենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 863 անօդաչու թռչող սարքԾանոթ ու միարժամանակ անհայտ …Բեյլիս լիկյորԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԶենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքումԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ««Մեր լոլիկները լավագույնն են». Հայաստանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին դատական ​​​​գործողություններով»
Ամենադիտված