Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին և դրա խմբագիր Սևակ Հակոբյանին՝ իրեն զրպարտելու համար։ Օրերս խմբագրությունը ստացել է ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ Մասնավորապես՝ «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկը Փաշինյանը համարել էր զրպարտություն և վիրավորանք իր հասցեին, իր «բարի համբավի արատավորում»։ Խորհրդակցելով կայքի հետ աշխատող փաստաբանական գրասենյակի հետ և արդյունքում չգտնելով զրպարտություն կամ վիրավորանք պարունակող խոսք՝ կայքի խմբագրությունը հետադարձ նամակով խնդրել է, որ Փաշինյանի փաստաբանը ճշգրտի, թե կոնկրետ որոնք են համարում արատավորող, վարկաբեկող ձևակերպումներ։ Նամակին որևէ պատասխան չստանալով՝ կայքի խմբագիրը մամուլից տեղեկանում է, որ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին, իրեն՝ կայքի գլխավոր խմբագրին։

«Փաստի» հետ զրույցում Սևակ Հակոբյանը նշում է, որ «Կարճ ասածի» նշված թողարկումը COP17-ի ծախսերի մասին էր։ «Պատգամավորներից մեկը խորհրդարանի ամբիոնից ներկայացրել էր բեյջի թելի, տարածքի վարձակալության, կահույքի, հուշանվերների, մեդալների ծախսերի մասին։ Այդ բոլոր փաստերն արդեն հրապարակված են, որոնք նորից ներկայացրել եմ արդեն հեռուստատեսային ֆորմատով, խոսել եմ դրանց մասին, մեկ անձից գնումների մասին։ Նիկոլ Փաշինյանի անունն ամբողջ նյութի ընթացքում տրվում է երկու անգամ։ Մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ինքն ասել է, թե «որտեղ փող է ծախսվում, այնտեղ կա կոռուպցիայի ռիսկ»։ Սա իր խոսքն է։ Երկրորդ անգամ նույնպես հիշատակել եմ Նիկոլ Փաշինյանին, որ 2018 թվականին Հանրապետության հրապարակում նա ասել է. «Հայ ժողովրդի ամեն մի գումարը, ամեն մի լուման պետք է ծախսվի խիստ աչալուրջ»։ Սա ևս իր խոսքն է։ Հիմա նա դատի է տվել ու ասում է՝ զրպարտություն է։ Ինձ հետաքրքրում է՝ ի՞նչն է զրպարտություն, ինքը չի ասե՞լ այդ խոսքերը։ Արդյունքում նա մեզ դատի է տվել՝ պահանջելով հերքել «զրպարտությունը» և չորս միլիոն դրամ է պահանջում։ Բայց այդ նյութի մեջ մեր փաստաբանները չեն կարողանում գտնել որևէ տող, որը կպարունակի զրպարտություն։ Խնդրել էինք իրենց ցույց տալ այն կետերը, որոնք համարում են զրպարտություն, եթե վիրավորանք, զրպարտություն կա, հերքենք, բայց իրենք, ըստ երևույթին, չեն կարողացել գտնել նման կետ, այնուհետև միանգամից մտել են դատարան։ Այսինքն՝ իրենք դիմել էին հերքման պահանջով, մենք պատասխան նամակ էինք ուղարկել՝ խնդրելով ցույց տալ զրպարտություն պարունակող հատվածները։ Մեր նամակն ուղարկելուց մեկ օր հետո մտել են դատարան»,-ասում է Հակոբյանը։ Նրա խոսքով, լրատվամիջոցի հանդեպ, որը հանդես է գալիս կառավարության բացասական երևույթները, Նիկոլ Փաշինյանի գործունեությունը քննադատելու դիրքերից, վերջինս փորձում է ճնշում գործադրել։ «Նա խնդիր է դրել խոչընդոտելու մեր աշխատանքին։ Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ։ 2018 թվականին եկան, մեր համակարգիչները տարան խուզարկությունից հետո, այդ ժամանակ նպատակ ունեին այդ կերպ մեր աշխատանքը խոչընդոտել, չստացվեց։ Այս անգամ էլ, իհարկե, չի ստացվելու։ Ուղղակի սա ահազանգ է, որ լրատվամիջոցների դեմ հերթական քայլի հետ գործ ունենք։ Կառավարությանը հիմնավորված քննադատում ես, կառավարության ղեկավարը անձնապես վիրավորվում է ու դատի տալիս լրատվամիջոցին։ Հայաստանի կառավարության ղեկավարը, փաստորեն, լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր»,-եզրափակում է Հակոբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքերի միջոցով 6 բջջային հեռախոս են փոխանցելԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունըԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունենՆորվեգիան 46.3 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համարՎարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄՄոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածությունը Փաշինյանի և Պուտինի միջև ձեռք էր բերվել նախապես. Պեսկով«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներԿրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցինԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն ԲայրամովԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր ԼայենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 863 անօդաչու թռչող սարքԾանոթ ու միարժամանակ անհայտ …Բեյլիս լիկյորԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԶենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքումԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ««Մեր լոլիկները լավագույնն են». Հայաստանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին դատական ​​​​գործողություններով»Գլոբալ ջերմաստիճանը նոյեմբերին գերազանցել է նախորդ ռեկորդըՆավթի գներն աճել ենԱպարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում«Հայերը վերջին հնարավորությունն ունեն հեռացնելով Փաշինյանին փրկելու երկիրը»
Ամենադիտված