Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Երեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը 2028 թվականի հունվարի 1-ից առաջարկվում է սահմանել միասնական չափով՝ անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու կամ չգտնվելու, ինչպես նաև գյուղական բնակավայրում հաշվառված լինելու հանգամանքից։ Առաջարկվում է նաև կրճատել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև խնամքի նպաստների հետադարձ նշանակման ժամկետը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով նախատեսվում է վերանայել երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման կարգավորումները։

Ի՞նչ է առաջարկվում փոխել

Ներկայումս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը տարբերակվում է՝ կախված ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու և գյուղական բնակավայրում հաշվառված լինելու հանգամանքներից։

Գործող կարգավորմամբ խնամքի արձակուրդում գտնվող, բայց գյուղական բնակավայրում չհաշվառված ծնողին վճարվում է 37 հազար 500 դրամ, խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին՝ 31 հազար 600 դրամ, իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին՝ 69 հազար 100 դրամ։

Նախագծով առաջարկվում է 2028 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների դեպքում սահմանել խնամքի նպաստի միասնական չափ՝ վերացնելով այս տարբերակումը։

Նախագծով առաջարկվում է նաև երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի ու խնամքի նպաստի հետադարձ նշանակման ժամկետը սահմանել երեք ամիս։ Ներկայումս այդ ժամկետները համապատասխանաբար վեց և տասներկու ամիս են։

Այսպիսով, ուշ դիմելու դեպքում նպաստը կարող է նշանակվել դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Ընդ որում, ծնողի մահվան դեպքերում հետադարձ նշանակման և վճարման վեցամսյա ժամկետներն առաջարկվում է պահպանել։

Ինչո՞ւ է առաջարկվում փոփոխությունը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նպաստների նշանակման և վճարման գործող կարգավորումներում առկա են տարբեր մոտեցումներ և ժամկետներ, որոնք լրացուցիչ վարչական բեռ են ստեղծում ինչպես քաղաքացիների, այնպես էլ լիազոր մարմնի համար։

Առաջարկվող փոփոխություններով նպատակ է դրվում ներդաշնակեցնել նպաստների նշանակման, վճարման, իրավունքի դադարեցման և վերականգնման պայմանները, պարզեցնել վարչարարությունը և առավել արդյունավետ օգտագործել պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններում առկա տվյալները։

Մասնավորապես, առաջարկվում է նպաստների վճարումը շարունակելու համար ծնողի՝ տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու պահանջի փոխարեն օգտագործել ՍԷԿՏ համակարգի տվյալները։

Նախագծով նախատեսվում է նաև նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմք սահմանել ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ երեք ամսից ավելի բացակայելը։ Երեխայի՝ Հայաստանից բացակայելու դեպքում ևս առաջարկվում է գործող վեց և տասներկու ամիս ժամկետների փոխարեն սահմանել երեքամսյա ժամկետ։

Բացի այդ, ծնողի կամ երեխայի՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում նպաստ ստանալու իրավունքի վերականգնումը որոշ դեպքերում առաջարկվում է իրականացնել ինքնաշխատ եղանակով՝ առանց ծնողի դիմումի, ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա։

Կլինե՞ն պետական բյուջեի ծախսեր

Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունման դեպքում 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերը կարող են նվազել՝ նպաստների իրավունքի իրացման ժամկետների կրճատման արդյունքում։

Միաժամանակ, խնամքի նպաստի միասնական չափ սահմանելու հետևանքով 2028 թվականի լրացուցիչ ծախսերի չափը կհաշվարկվի 2028 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում։

Ե՞րբ ուժի մեջ կմտնեն փոփոխությունները

Նախագծով առաջարկվում է, որ խնամքի նպաստի միասնական չափին, ինչպես նաև նպաստների նշանակման պայմաններին ու հետադարձ նշանակման ժամկետներին վերաբերող դրույթներն ուժի մեջ մտնեն 2028 թվականի հունվարի 1-ից և տարածվեն այդ օրը կամ դրանից հետո ծնված երեխաների վրա։

Նպաստ ստանալու իրավունքի դադարեցման, վերականգնման և վճարման դադարեցման կամ վերսկսման պայմանների փոփոխությունները ևս նախատեսվում է կիրառել 2028 թվականի հունվարի 1-ից, սակայն դրանք կտարածվեն նաև մինչև այդ օրը ծնված երեխաների վրա։

Այլ պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններից ստացված տվյալների կիրառության կարգավորումները կգործեն համապատասխան ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելուց հետո։ Այդ ակտը նախատեսվում է ընդունել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

Նախագիծը դեռևս օրենքի նախագիծ է, և առաջարկվող կարգավորումները կարող են կիրառվել օրենքի ընդունումից ու համապատասխան ժամկետներում ուժի մեջ մտնելուց հետո։

Երեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքերի միջոցով 6 բջջային հեռախոս են փոխանցելԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունըԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունենՆորվեգիան 46.3 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համարՎարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄՄոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածությունը Փաշինյանի և Պուտինի միջև ձեռք էր բերվել նախապես. Պեսկով«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներԿրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցինԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն ԲայրամովԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր ԼայենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 863 անօդաչու թռչող սարքԾանոթ ու միարժամանակ անհայտ …Բեյլիս լիկյորԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԶենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքումԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ««Մեր լոլիկները լավագույնն են». Հայաստանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին դատական ​​​​գործողություններով»Գլոբալ ջերմաստիճանը նոյեմբերին գերազանցել է նախորդ ռեկորդըՆավթի գներն աճել ենԱպարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում«Հայերը վերջին հնարավորությունն ունեն հեռացնելով Փաշինյանին փրկելու երկիրը»Հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի բուհ ընդունելության համար․ մանրամասներՉԼ․ «Ռեալ»-ը հաղթել է «ՊՍՎ»–ին, «Լայպցիգ»-ը՝ «Լանս»-ինԻրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներԸնդունվել է Հայաստանի Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը. պատմության այս օրը (Նոյեմբերի 25)Վթար է․ ջուր չի լինելուԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասինՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են ականների վրաԹրամփը հայտարարել է, որ չի ձգտում իշխանափոխության ԻրանումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԹուրքիայում ռшզմաօդային ուժերի ուղղաթիռի կnրծանման հետևանքով զnհվել է 5 զինծառայողՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված