Եվրամիությունը հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման սահմանափակումներ է մտցրել․ հայտնի են քվոտաները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 1-ից Եվրամիությունը ժամանակավոր քվոտաներ կսահմանի հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաների ներմուծման համար։ Եվրահանձնաժողովի պարզաբանմամբ՝ այս քայլի նպատակն է պաշտպանել եվրոպական ավտոարդյունաբերությունը ներմուծման կտրուկ աճից։
Քվոտաների ընդհանուր հաշվարկի հիմքում կդրվեն 2025 թվականի ներմուծման ծավալները՝ ավելացված 15 տոկոսով։ Սակայն եվրոպական շուկայում ավելի քան 2 տոկոս մասնաբաժին ունեցող խոշոր մատակարարների համար կսահմանվեն առանձին սահմանաչափեր։
Երեք ամսվա ընթացքում Չինաստանից թույլատրվող ներմուծումը կկազմի 88 հազար ավտոմեքենա, Ճապոնիայից՝ 78,6 հազար, իսկ Միացյալ Նահանգներից՝ 8,5 հազար։
Ժամանակավոր սահմանափակումները կգործեն մինչև 2027 թվականի հունիսի 18-ը, մինչև այդ Եվրահանձնաժողովը պետք է որոշում ընդունի մշտական քվոտաների վերաբերյալ։