Ավտովթար Կոտայքում․ վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում բախվել են Mitsubishi և Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Բախման հետևանքով էլ Mitsubishi-ն կողաշրջվել է, կոտրվել է նաև առջևի անվահեծաններից մեկը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն ճանապարհի թույլատրելի հատվածում եղել է կայանված, երբ Mitsubishi-ն դեպի Երևան ընթանալիս բախվել է Toyota-ին, մոտ 20 մետր առաջ գնացել և կողաշրջվել։