Ռուս զբոսաշրջիկները սկսել են սառչել դեպի հանրաճանաչ երկիրը. Ի՞նչն է անկում ապրում Հայաստանում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի զբոսաշրջային շուկան գրանցում է աշխարհագրական ուշադրության տեղաշարժ. ներգնա զբոսաշրջության ընդհանուր աճի պայմաններում, հանրապետություն ճանապարհորդների հիմնական աղբյուրը սկսել է զիջել դիրքերը: ՀՀ վիճակագրական կոմիտեի 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալների համաձայն, երկիր է այցելել 1,757,349 օտարերկրյա զբոսաշրջիկ (+1.3% նախորդ տարվա համեմատ), ընդ որում Ռուսաստանից հյուրերի հոսքը նվազել է 1.2%-ով հասնելով 704,935-ի, գրում է tourprom.ru–ն :
Երևանի «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տվյալներով ռուսները դեռևս վստահորեն զբաղեցնում են առաջին տեղը Հայաստան այցելությունների թվով կազմելով օտարերկրյա զբոսաշրջիկների ընդհանուր հոսքի 40.1%-ը, սակայն բացասական միտումը նախորդ տարիների բարձր պահանջարկի համեմատ վկայում է հետաքրքրության աստիճանական սառեցման մասին: Իսկ ո՞վ է փոխարինում ռուսներին Հայաստանում: Չնայած ռուս զբոսաշրջիկների հոսքը փոքր-ինչ անկում է գրանցել, բայց այդ կորուստները լրացնում են հարևան երկրները և ավելի հեռավոր երկրներից ժամանած ճանապարհորդները: Ռուսաստանից (704,935 այցելություն) բացի, առաջին եռյակում են Վրաստանը 241,002 զբոսաշրջիկով (ընդհանուրի 13.7%-ը, կտրուկ աճ՝ 14.6%) և Իրանը 146,340 այցելուներով (շուկայի 8.3%-ը, աճ՝ 6%):
Տասը ամենաակտիվների մեջ են նաև Չինաստանը (38,786 զբոսաշրջիկ), Միացյալ Նահանգները (37,856), Գերմանիան (29,550), Ուկրաինան (24,311), Ֆրանսիան (23,909), Իտալիան (19,064) և Բելառուսը (12,394): Զբոսաշրջիկների զգալի հոսք է գրանցվել նաև Հնդկաստանից (12,134), Լեհաստանից (11,710), Թուրքիայից (11,475), Միացյալ Թագավորությունից (11,457) և Նիդեռլանդներից (10,522): Հանրապետությունում գրանցվել է անգամկ 13 այցելություն Ադրբեջանից (4.3 անգամ ավելի նախորդ տարվա համեմատ), և առաջին ինը ամիսներին մեկական զբոսաշրջիկ է եղել այնպիսի էկզոտիկ երկրներից, ինչպիսիք են Բարբադոսը, Բոտսվանան, Բուրունդին, Գաբոնը, Գայանան, Արևելյան Թիմորը, Լիբերիան, Մալավին և Ջիբուտին:
Տղամարդիկ կազմել են այցելուների մեծամասնությունը (977,982 կանանց 779,367-ի դիմաց), իսկ ամենամեծ տարիքային խումբը կազմել են 36-ից 63 տարեկան զբոսաշրջիկները (891,608):
Հատկանշական է այն, որ Հայաստանից արտագնա հոսքը նույնպես նվազել է 6.3%-ով, առաջին ինը ամիսներին արտասահման է մեկնել 1,246,638 մարդ:
Ռուս զբոսաշրջիկների համար Հայաստանի նկատմամբ պահանջարկի աննշան անկումը հիմնականում պայմանավորված է նախորդ տարիներին հայկական դրամի ամրապնդմամբ (ինչը հանգեցրել է Երևանի ռեստորաններում և հյուրանոցներում գների զգալի աճի) և բազմաթիվ առանց վիզայի ուղիղ չվերթների բացմամբ դեպի ասիական երկրներ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am