Հայաստանում չեն հավատացել Փաշինյանի հրաժարակաին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎարչապետը մեծ խոստումներ է տալիս, բայց իրականում հրաժարական չի տա, nsn.fm-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ավելացնելով, որ ՀՀ կառավարության ղեկավարը խաղում է ընդդիմության հետ և հեռանալու մտադրություն չունի։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո հրաժարական տալու իր պատրաստակամության մասին։ Այդ փաստաթուղթը նախաստորագրվել է անցյալ ամռանը, բայց դեռևս չի ստորագրվել։ Բայց Իսկանդարյանը չի հավատացել այդ խոստմանը։ «Ես չեմ կարծում, որ մենք պետք է հույս դնենք կարճաժամկետ կամ նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում փաստաթղթերի ստորագրման վրա։ Խնդիրը Փաշինյանը չէ, այլ Ադրբեջանն է։ Նրա նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ պատրաստ են ստորագրել համաձայնագիրը Հայաստանի սահմանադրության փոփոխություններից հետո։ Դրա համար անհրաժեշտ է խորհրդարանում երկու երրորդի մեծամասնություն հանրաքվեի համար, բայց իշխող կուսակցությունը չունի այդ մեծամասնությունը, իսկ ընդդիմությունը հրաժարվում է քվեարկել դրա օգտին։ Փաշինյանի ժամկետը կավարտվի ընդամենը հինգ տարի անց, և սա ամբողջությամբ ներքին քաղաքականության մեջ ընդդիմության հետ նրա վարած քաղաքական խաղերի մի մասն է։ Նրա հեռանալը չի սպասվում առաջիկա տարիներին», - նշել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am