Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ղրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Արկտիկայի երկրներ՝ Ծովացուլի օր, Տաջիկստան՝ Ազգային դրոշի օր, Թուրքիա՝ Ուսուցչի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1691-վախճանվել է քերականաբան և թարգմանիչ Հովհաննես Հոլովը։

1853- Ղրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են: 

1861 –ծնվել է գրականագետ Աբրահամ Զամինյանը։

1886 –ծնվել է գրականագետ, պատմաբան Արտաշես Կարինյանը։

1895 –ծնվել է հանրահայտ դերասան Հրաչյա Ներսիսյանը։

1897-ծնվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո)։

1897– ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Ավետ Ավետիսյանը:

1913- վախճանվել է անգլիացի հայագետ Հենրի Լինչը։

1920– Ալեքսանդրապոլում սկսվել են հայ-թուրքական հաշտության բանակցությունները, որոնք ավարտվել են դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ  կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։ 

1939 –ծնվել է ֆիզիկաքիմիկոս Իրմա Վարդանյանը։

1940 - Երևանում բացվել է կենդանաբանական այգին։

1941-վախճանվել է դրամատուրգ և բժիշկ Ստեփան Բաղդասարյանը։

1944 –ծնվել է բանաստեղծ Կորյուն Առաքելյանը։

1960 –ծնվել է խորհրդահայ և ռուսական ռոք երգիչ Արմեն Գրիգորյանը։

1962 –ծնվել է Արցախի պետական և քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը։

1988- ադրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր, իսկ Նախջևանում ցուցարարները այրել են կարգուկանոն հաստատող խորհրդային բանակի զրահամեքենան, որի արդյունքում մեկ զինծառայող զոհվել է իսկ վեցը վիրավորվել են։

1991- վախճանվել է բանաստեղծ և թարգմանիչ Վռամ Հովսեփյանը։

2005-Լոս Անջելեսում մեկնարկել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Արցախի վերածնունդ» հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակված գումարներն ուղղվել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վերականգնմանը, զարգացմանն ու վերաբնակեցմանը: 

2006-Ադրբեջանի արդարադատության նախարարությունը դիմել է Հունգարիայի արդարադատության նախարարությանը՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու խնդրանքով:

2010-Մինասի որմնանկարներն իրենց տեղն են գտել կառավարության շենքում, կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացման արարողությունը։

2015- վախճանվել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։

2017- Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում պաշտոնական Բրյուսելը և Երևանը հաստատել են Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագիրը:

- կայացած «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ի արդյունքում 12 միլիոն 505 հազար 456 դոլար է հանգանակվել, որը ուղղվել է Լեռնային Ղարաբաղի երկու խոշոր ծրագրի իրականացմանը:

2020- Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ազատվել է աշխատանքից։ էկոնոմիկայի նախարար է նշանակվելու Menu Group–ի հիմնադիր Վահան Քերոբյանը: 

-վախճանվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

62 —վախճանվել է հռոմեացի երգիծաբան-պոետ Ավլ Պերսի Ֆլակկը։

380 - Հռոմի Թեոդոսիոս Ա Մեծ կայսրը հանդիսավորությամբ մուտք է գործել Կոստանդնուպոլիս։

1632 –ծնվել է հոլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան։

1639 —Ջերեմի Հորրոկսը առաջին անգամ դիտարկել է Վեներա մոլորակի անցումը Արեգակի սկավառակի առջևով։

1642– հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը, հայտնաբերել է կղզի, որը հետագայում իր անունով կոչվել է Թասմանիա:

1713– ծնվել է անգլիացի գրող, արձակագիր Լորենս Սթեռնը:

1729 –ծնվել է ռուս զորավար և ռազմական տեսաբան Ալեքսանդր Սուվորովը։

1859– տպագրվել է Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» նշանավոր աշխատությունը:

1862 –ծնվել է անգլիացի հասարակական և քաղաքական գործիչ Ֆրենսիս Սթիվենսոնը։

1864 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը։

1888 –ծնվել է ամերիկացի մանկավարժ, հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին։

1897 —ծնվել է ամերիկացի գանգստեր «Կոզա-Նոստրա» մաֆիոզ կառույցի հիմնադիր Չարլզ «Լաքի» Լուչանոն։

1905 —Ռուսաստանում սկսվել է լեյտենանտ Պյոտր Շմիդտի ղեկավարած Սևաստապոլյան ապստամբությունը։

1937 —ԽՍՀՄ-ի Լենինգրադ քաղաքում տեղի է ունեցել արևելագետների գնդակահարությունը։

1954– ծնվել է սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցան:

1956 —ԽՄԿԿ Կենտկոմի որոշմամբ վերականգնվել են կալմիկների, կարաչաևցիների, բալկարների, չեչենների և ինգուշների ինքնավարությունները։ 

1961 —ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի որոշմամբ արգելվել է ատոմային զենքի օգտագործումը։

1969– ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր:

1991 –վախճանվել է  տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, «Queen» խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին։

2022 —Քրիշտյանու Ռունալդուն դարձել է  առաջին ֆուտբոլիստը, ով գոլեր է խփել հինգ աշխարհի առաջնություններում:

Կ.Խաչիկյան

 

Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 18:00-նՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»«Ժողովուրդ». Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է«Իրավունք». «Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի ՔեյնինԱթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Ժողովուրդ». Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Իրավունք». Մոտ օրերս աղմկահարույց բացահայտումներ են սպասվում՝ «ցնցող» ռեպորտաժներովԻրանը մտադիր է ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում գանձել հասցված վնասի համար. Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ«Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել
Ամենադիտված