Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Շահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 dw.com-ը «Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ» վերնագրով հոդվածում գրում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վադեֆուլի համար Հարավային Կովկաս նրա առաջին շրջագայությունը, որի ընթացքում նա այցելեց Բաքու, ապա Երևան, նկատելի և շատ ողջունելի փոփոխություն է: «Սա խաղաղությանը նվիրված ուղևորություն էր, որը նախատեսված էր երկու պետությունների միջև հավասարակշռությունն ու հաշտեցումը ամրապնդելուն և պահպանելուն», այդպես է իր առաքելությունը ամփոփել նա dw.com-ին տված հարցազրույցում։

Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված պայքարն ավարտվել է երեք տարի առաջ։ Ադրբեջանը երկու պատերազմում՝ 2020 և 2023 թվականներին, այդ տարածքի նկատմամբ վերահսկողություն է հաստատել, որը կորցրել էր ավելի քան երկու տասնամյակ առաջ։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը լքել է տարածաշրջանը։ Սակայն հիմա Ադրբեջանն ու Հայաստանը, որոնք տասնամյակներ շարունակ հակասություններ ունեին, ավարտում են խաղաղության պայմանագրի տեքստի ընդունումը։ ԱՄՆ–ը գնալով ավելի կարևոր դեր է խաղում այդ գործընթացում։ 2025 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ նախաստորագրել են խաղաղության հռչակագիր։ Վադեֆուլը այդ իրադարձությունը անվանել է «բեկումնային»։

Այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի ստորագրման և ապագա վավերացման գործընթացն այնքան էլ սահուն չի ընթանում։ Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը պնդում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված անուղղակի հղումները վերացնելու համար: Փաշինյանը մտադիր է դա կատարել, սակայն այն, թե ինչպե՞ս է դա իրականանալու, դեռևս պարզ չէ: Փաշինյանը չունի անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնություն: Այնուամենայնիվ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը լավատես է. «Մենք կարող ենք վստահորեն հույս դնել այդ խաղաղության պայմանագրի կնքման վրա, քանի որ երկու կողմից էլ կա դա անելու պատրաստակամություն»:

Յոհան Վադեֆուլի այցի ընթացքում երկրորդ կարևոր թեման եղել է էներգետիկան: Ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը նավթ և գազ է մատակարարում տասը եվրոպական երկրի, իսկ վերջերս՝ նաև Գերմանիային: Չնայած ծավալները մնում են համեմատաբար փոքր, բայց ապագայում դրանք կարող են աճել: Բեռլինը ձգտում է ավելի դիվերսիֆիկացնել իր էներգակիրների ներմուծման աղբյուրները, մասնավորապես Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի լույսի ներքո: Արդյունքում իր այցի ընթացքում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը բազմիցս է Ադրբեջանին անվանել «հուսալի գործընկեր»:

Վադեֆուլը նաև քննարկել է տնտեսական մի նախագիծ, որը, նրա կարծիքով, նաև կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը: Այդ նախագիծը 43 կիլոմետր երկարությամբ տրանսպորտային միջանցք է, որը նախատեսված է Ադրբեջանի հիմնական մասը կապելու Նախիջևանի էքսկլավի հետ, որը ցամաքային սահման ունի Թուրքիայի հետ: Նախագիծն ինքնին արդեն իսկ գոյություն ունի, բայց ԱՄՆ-ը ձգտում է հատկապես կարևոր դեր խաղալ դրա իրականացման գործում: Հետևաբար, ապագա երթուղին անվանվել է TRIPP: Դա հիմնականում վերաբերում է ճանապարհներին և երկաթուղիներին, որոնք կարդիականացվեն կամ կվերակառուցվեն: Դրանք, ի վերջո, կարող են դառնալ «Միջին միջանցք» անունով հայտնի ավելի մեծ տրանսպորտային նախագծի մի մասը: Ակնկալվում է, որ այդ նախագծի միջոցով Հայաստանն ու Ադրբեջանը կամրապնդեն իրենց դերակատարությունը՝ որպես Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ երկրներ: Նաև այդ երթուղին շրջանցում է Ռուսաստանը, ինչը զայրացնում է Մոսկվային: Սակայն Ռուսաստանը շարունակում է մնալ այդ գործընթացի կարևոր մասնակից, քանի որ հայկական երկաթուղին երկարաժամկետ կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Ռուսական երկաթուղիների» կողմից: Առանց Մոսկվայի համաձայնության նոր երկաթուղային գծերի կառուցումը քիչ հավանական է: Երևանը ձգտում է փոփոխել այդ համաձայնագրի պայմանները կամ ներգրավել մեկ այլ երկիր նախագծում, ընդ որում՝ մասնավորաբար Ղազախստանն է հիշատակվում որպես հնարավոր գործընկեր: Սակայն Մոսկվան կասկածանքով է մոտենում նման ծրագրերին և, ըստ երևույթին, հետաքրքրված չէ իր ազդեցության հետագա նվազեցմամբ։ Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա։ Հենց այդ համատեքստում էլ Վադեֆուլն իր այցի ընթացքում հիմնականում բարձրացրել է Ռուսաստանի թեման։ Դա հիմնականում վերաբերում է Հայաստանին, որը տասնամյակներ շարունակ մեծապես կախված է եղել Մոսկվայից, դեռևս կա ռուսական ռազմաբազա Հայաստանում։ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ դրա անհրաժեշտությունը այլևս չկա, երկիրը աստիճանաբար հեռանում է Ռուսաստանից՝ միաժամանակ բռնելով Եվրամիության հետ մերձեցման ուղի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ–ում մնալու վերաբերյալ, բայց Փաշինյանն անտեսում է այդ կոչերը և, ըստ երևույթին, նախընտրում է ժամանակ ձգել։ Այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների, նա մինչև տարեվերջ նախատեսում է երեք այց կատարել Ռուսաստան։ Գազի մատակարարումները, հավանաբար, կլինեն այդ ապագա հանդիպումների թեմաներից մեկը։ Հայաստանը գազի իր կարիքների առյուծի բաժինը հոգում է Ռուսաստանից գազ ներմուծելով և վախենում է, որ Մոսկվան կարող է այդ կախվածությունն օգտագործել որպես ճնշման գործիք։ Այս հարցում Ադրբեջանն ունի ավելի մեծ ինքնավարություն։ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունները վերջերս լարված են եղել ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանումից հետո։

Իր այցի ընթացքում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է այն վտանգի մասին, որ Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը կփորձի վերականգնել իր թուլացած ազդեցությունը Հարավային Կովկասում։ Նախարարի խոսքով, իրենք շահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը «կրկին չափազանց ուժեղ չդառնա» Հարավային Կովկասում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 18:00-նՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի ՔեյնինԱթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է ՌումինիաԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԻրանը մտադիր է ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում գանձել հասցված վնասի համար. Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված