Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի ներքաղաքական օրակարգում սուր քննարկումների առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընդդիմությանն ուղղված առաջարկը՝ կապված նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու գործընթացի հետ։

Առաջարկի առանցքն այն է, որ Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխանությանը անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը՝ մասնավորապես վեց պատգամավորի ձայն։ Այդ աջակցության դիմաց Փաշինյանը ներկայացնում է երկու հնարավոր սցենար. եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը «ոչ» ասի Սահմանադրության նախագծին, ապա ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից, իսկ եթե ժողովուրդը «այո» ասի, ապա ինքը գործընթացը կհասցնի ավարտին և հետագա ընտրություններին այլևս չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։

Իրականում այս առաջարկը քաղաքական գործարքի փորձ է, որը միտված է ընդդիմության ձայներով հանրաքվեի անցկացման իրավական արգելքը հաղթահարելուն։ Նույնիսկ եթե մի պահ ընդունենք, որ Փաշինյանը լիովին անկեղծ է և ցանկացած ելքի դեպքում ճշգրտորեն կատարելու է իր խոստումը, դա բոլորովին չի նշանակում իշխանափոխություն։ Հայաստանի խորհրդարանական կառավարման համակարգում գործադիր իշխանության ձևավորումն ուղղակիորեն կախված է Ազգային ժողովում ուժերի հարաբերակցությունից։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա կամ չառաջադրվի, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանի խորհրդարանական մեծամասնությունը, ապա նոր վարչապետին ընտրելու իրավունքը մնալու է նույն քաղաքական ուժին։

Նման պայմաններում տեղի կունենա միայն պաշտոնատար անձի ձևական փոխատեղում, մինչդեռ իշխող կուսակցությունը, նրա քաղաքական կուրսը և կուսակցության առաջնորդի ազդեցության լծակները կմնան անփոփոխ։ Փաշինյանը խոսում է միայն իր հեռանալու, այլ ոչ թե իր ղեկավարած թիմի՝ իշխանական լծակներից հրաժարվելու մասին։ Լինելով իշխող կուսակցության առաջնորդ՝ նա կարող է պահպանել լիարժեք քաղաքական վերահսկողություն նոր ընտրված վարչապետի և կառավարության վրա՝ փաստացի շարունակելով ղեկավարել երկիրը, բայց ազատվելով ուղղակի պաշտոնեական պատասխանատվությունից։

Այսպիսով, սա ընդդիմությանն ուղղված հերթական քաղաքական խայծն է, որով փորձ է արվում համակարգային խնդիրը ներկայացնել որպես մեկ անձի հարց։ Առանց խորհրդարանական մեծամասնության փոփոխության՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը կտա ոչ թե ամբողջական իշխանափոխություն, այլ նույն քաղաքական թիմի վերարտադրությունն ու կառավարման շարունակականությունը նոր վարչապետի դեմքով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Ամենադիտված