Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 2027 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական նախնական քննարկումները կրկին սրել են իշխանության ու ընդդիմության տնտեսական հակադրությունները՝ բացահայտելով երկրի առաջիկա տարվա ֆինանսական քաղաքականության շուրջ առանցքային տարաձայնությունները։ Ընդդիմադիր թևի գնահատմամբ, ներկայացված փաստաթուղթը չի արտացոլում տնտեսական զարգացման և հանրային բարեկեցության տրամաբանությունը, ավելին՝ այն շեղվել է ծրագրային բյուջետավորման սկզբունքից և խարսխվում է հարկային ճնշման ու պարտքային բեռի ընդլայնման վրա։ Հնչած քննադատությունների առանցքում նաև միջոցների բաշխման համամասնություններն են, երբ վարչապետի հովանու տակ իրականացվող միջոցառումների ու փառատոնների համար նախատեսվում է մոտ 8,5 միլիարդ դրամ, մինչդեռ կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ 6 միլիարդ դրամը բյուջեում տեղ չի գտել։ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ իրենց պաշտոնավարման շրջանում պետական պարտքը ոչ թե կրկնապատկվել, այլ աճել է 1,7 անգամ՝ ընդգծելով, որ դրա մի մասը ձևավորվել է նախկինում ստանձնած պարտավորությունների հաշվին, իսկ ներկայիս աճը պայմանավորված է նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմամբ։ Այդուհանդերձ, նախագծի թվերը ցույց են տալիս, որ հաջորդ տարի պետական պարտքը կավելանա 650 միլիարդ դրամով կամ 11,2 տոկոսով՝ մոտենալով 6,5 տրիլիոն դրամի ցուցանիշին։ Ընդդիմության ներկայացուցիչները հատուկ շեշտում են, որ այդ 650 միլիարդ դրամից միայն 126,6 միլիարդն է նպատակային, մինչդեռ մնացած գումարների ուղղվածության հստակ հետագծելիությունն ապահովված չէ։ Ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև ուժային ու անվտանգային ոլորտների ֆինանսավորման համամասնությունները, քանի որ ներքին գործերի նախարարության բյուջեն ավելանում է 40 տոկոսով, մինչդեռ պաշտպանության նախարարության հատկացումների աճը կազմում է 9 տոկոս՝ գրեթե հինգ անգամ զիջելով ՆԳՆ-ի ցուցանիշին։

Այս համատեքստում առանձնակի սուր է դառնում շուրջ 1,3-1,4 միլիարդ դոլարի կարգի բյուջետային պակասուրդի հարցը, քանի որ դեֆիցիտի նման ծավալն ուղղակիորեն նշանակում է, որ համապատասխան չափով պետք է ներգրավվեն նոր փոխառություններ և արտաքին պարտք։ Մինչդեռ բյուջետային ծախսերն աճում են մոտ 13 տոկոսով, իսկ տնտեսական աճի առավելագույն կանխատեսումը սահմանված է 5,8 տոկոս՝ զիջելով նախորդ տարիների արդյունքներին, եկամտային հիմքը չի հասցնում ապահովել ավելացող պարտքային բեռի կայուն կրողունակություն։ Պարտքային ֆինանսավորումը բնույթով անսահմանափակ լինել չի կարող. յուրաքանչյուր նոր փոխառություն մեծացնում է սպասարկման ծանրությունը, և ինչքան էլ որոշում կայացնողները հանդես գան ինքնավստահ, դիլետանտ ու հռետորական հայտարարություններով, ֆինանսական տրամաբանությունն ունի իր վերջնակետը։ Վաղ թե ուշ արտաքին պարտք վերցնելու հնարավորությունը սպառվում է, իսկ դրա սպասարկումը դառնում է անհնարին, ինչը փլուզում է փոխառությունների հաշվին պահպանվող հավասարակշռությունը և կարող է հանգեցնել ֆինանսական կաթվածի՝ հարվածելով տարբեր ոլորտների բնականոն գործունեությանն ու խորացնելով առկա ճգնաժամային միտումները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. Թրամփ
Ամենադիտված