Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի քաղաքական մտքի պատմության մեջ վերջապես հայտնագործվել է ինքնիշխանության պաշտպանության բացարձակ բանաձևը, որն իր պարզությամբ ու փայլով կարող է մրցել միայն հավերժական շարժիչի հետ։ Ըստ ընդդիմադիր գործիչների և քննադատական դիրքորոշում ունեցող մի շարք վերլուծաբանների գնահատականների, երկրի ռազմավարական ենթակառուցվածքն օտար ազդեցությունից փրկելու ամենահուսալի ճանապարհն այն նախ հայ գործարարից խլելն է, հետո լարերով հարևան երկրների ցանցերին միացնելը, իսկ ապագայում՝ արդեն տրամաբանական հաջորդ քայլով, մեծ հանդիսավորությամբ որևէ օտարերկրյա օպերատորի հանձնելը։

Այս տրամաբանությունը երկաթբետոնյա է, ինչպես բարձրավոլտ աշտարակի հիմքը. քանի դեռ հոսանքալարը հայկական կապիտալի ձեռքում էր, անկախությունն ամեն վայրկյան կարող էր տատանվել, իսկ երբ վարդակն ամբողջությամբ տեղափոխվի հարևան մայրաքաղաքներ, լույսն այնքան պայծառ կվառվի, որ ինքնիշխանությունն այլևս նույնիսկ մանրադիտակով հարկավոր չի լինի փնտրել։

Այս բազմաքայլ ինժեներական հրաշքը կյանքի կոչելու համար հստակ հաջորդականություն է մշակվել։ Ինչպես նշում են գործընթացը քննադատող մեկնաբանները, առաջին փուլում պետք էր իրավապահ համակարգի ցուցադրական գործողություններով՝ դիմակավորված հատուկջոկատայինների ներգրավմամբ և բացահայտ քաղաքական ենթատեքստով, կալանավորել Սամվել Կարապետյանին, որից հետո արդեն սկսել ՀԷՑ-ի վերահսկողությունը նրա ձեռքից դուրս բերելու և ընկերությունը բռնազավթելու գործընթացը՝ այդ ամենը հանրությանը մատուցելով որպես տնտեսական անհրաժեշտություն։ Դրան հաջորդեց առաջին հրապարակային ազդարարումը՝ Հայաստանի էներգահամակարգը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին կապակցելու մտադրության մասին։ Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Հետևելով իշխանությունների վարքագծին և Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով նա չի հերքել ՀԷՑ-ի կառավարումն ապագայում օտարերկրյա օպերատորի փոխանցելու հնարավորությունը, ուրվագծվում է հաջորդ՝ վճռորոշ արարը. երբ միասնական ցանցը կազմավորվի, կառավարումը կպատվիրակվի «միջազգային կամ օտարերկրյա ընկերության», որը, հաշվի առնելով ստեղծվող տարածաշրջանային իրողությունները, շատ հանգիստ կարող է լինել հենց թուրքական կամ ադրբեջանական որևէ օպերատոր։

Այդ ապագայի տեսլականում ամեն ինչ շատ ավելի հարմար ու ժամանակակից է դառնում։ Իսկապես, ինչո՞ւ պետք է Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալիները մնային հայ բարեգործի թիմում, եթե դրանք ապագայում կարելի է շատ ավելի արդյունավետ կերպով հանձնել հարևան երկրներից ժամանած «պրոֆեսիոնալ կառավարիչներին»։ Այդ ժամանակ էլ ի՞նչ կարիք կլինի սահմանին կրակել կամ երկարբարակ դիվանագիտական նոտաներ փոխանակել, երբ հնարավոր կլինի պարզապես մեկ կոճակ սեղմել և Երևանի կենտրոնում բնակարանի լույսը մարել ուղիղ Բաքվի կամ Անկարայի դիսպետչերական կետից։ Դա էլ կկոչվի նոր սերնդի խաղաղության դարաշրջան՝ առանց ավելորդ աղմուկի, զուտ տեխնիկական անջատման եղանակով։

Եվ երբ վաղը՝ հերթական քաղաքական պահանջի պահին, պարզվի, որ ՀԷՑ-ի կառավարումը ստանձնած այդ ապագա օտարերկրյա օպերատորը չափազանց զգայուն է Անկարայի և Բաքվի տրամադրությունների նկատմամբ, պատասխանն արդեն պատրաստ կլինի։ Կասվի, որ ընդամենը կատարվել է հերթական տնտեսական բարեփոխումը, երկիրն ազատվել է ներքին մենաշնորհից և լիարժեք ինտեգրվել է տարածաշրջանային մեծ շուկային։ Իսկ թե ով է պահում գլխավոր «ռուբիլնիկը» և երբ կորոշի հոսանքն անջատել, արդեն մանրուք է, որովհետև իսկական ինքնիշխանությունը, ինչպես հայտնի է, մթության մեջ ավելի լավ է երևում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. ԹրամփՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը
Ամենադիտված