Չինաստանի հյուսիսարևմտյան մասում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 18:45-ին՝ Դելինհա քաղաքում, որը գտնվում է Հայսի-Մոնղոլ-Տիբեթյան ինքնավար շրջանի տարածքում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։