Հորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ Հորմուզի նեղուցի արևելքում գտնվող արգելված գոտում տանկերը բախվել է ծովային ականի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
«Այսօր ավելի վաղ մի լցանավ՝ կանոնակարգերի խախտմամբ, մուտք է գործել Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում գտնվող սահմանափակ մուտքով գոտի։ Չնայած նախազգուշացումներին և նավագնացային ցուցումներին՝ նավն անջատել էր իր նույնականացման և նավագնացային համակարգերը, ինչից հետո բախվել է ծովային ականի և բռնկվել», — ասվում է Իրանի պետական հեռարձակող կազմակերպության կողմից մեջբերված հաղորդագրության մեջ։
Ռազմածովային ուժերը նախազգուշացրել են նավատերերին և լցանավերի օպերատորներին, որ սահմանափակված գոտիներով անցնելը լուրջ վտանգ է ներկայացնում անձնակազմերի կյանքի և նավերի անվտանգության համար, և որ այդ նախազգուշացումներն անտեսելու հետևանքով տեղի ունեցած ցանկացած միջադեպի պատասխանատվությունը կրում են նավատերերն ու օպերատորները։