Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնդոնեզիայի արևելքում գտնվող Մոլուքյան կղզիներում գրանցվել է 7,2 մագնիտուդով երկրաշարժ։ Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմատոլոգիայի և երկրաֆիզիկայի գործակալության հաղորդած նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարավարևմտյան Մալուկու շրջանից 43 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Օջախի խորությունը կազմել է 125 կմ։ Ցունամիի վտանգ առկա չէ:
Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։