Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 21-ին՝ ժամը 10:30-19:00-ը, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գ. Հակոբյանց, Քըրք Քըրքորյան/Լենինգրադյան, Բաշինջաղյան փողոցների, Բաշինջաղյան 1-ին և 2-րդ նրբանցքների, , Վշտունու փողոցի, Վշտունու 1-5 նրբանցքների, Արա Սարգսյան, Շահումյան 17, 18, գ. Հասրաթյան, Խ. Խաչատրյան փողոցների, Խ. Խաչատրյան 1-ին և 2-րդ նրբանցքների, Սիսակյան, Հասմիկ, Մարտիրոսյան, Սպորտ, Չուխաջյան, Ա. Միկոյան, Միրաքյան, Ռ. Մելիքյան, Գ. Զոհրապ, Ջանիբեկյան, Թերլեմեզյան փողոցների, Սեբաստիա 1-10 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: