Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչությունը մեղադրել է Երևանին սադրանքի մեջ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԿովկասի մուսուլմանների վարչությունը (Բաքու) բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթում «մուսուլմանական կրոնական ծեսերի հետ անհամատեղելի միջոցառման» անցկացման դեմ, գրում է eadaily.com–ը:
Ադրբեջանի մուսուլմանների վարչությունը հայտարարության մեջ նշել է, որ «այս միջադեպը Ադրբեջանի կրոնական և հոգևոր ժառանգության նկատմամբ անբարոյական վերաբերմունք է, ինչպես նաև վանդալիզմի և սադրանքի ակտ» և պահանջել է, որ Հայաստանի կառավարությունը «կանխի նմանատիպ միջադեպերը»: «Նման միջադեպը 44-օրյա Հայրենական պատերազմից հետո կապիտուլացված խաղաղության բանակցություններին Հայաստանի ցուցաբերած հանձնառության ֆոնին, կասկածի տակ է դնում կարգավորման գործընթացը: Սա ծառայում է միայն ռևանշիստների շահերին», - հայտարարել է Ադրբեջանի մուսուլմանների վարչությունը:
Սակայն, կոնկրետ իրադարձությունը չի նշվել: Ordomundi հրատարակությունը հաղորդել է, որ Երևանի Կապույտ մզկիթում՝ 1760-ական թվականներին ադրբեջանցի խան Հուսեյն Ալիի կողմից կառուցված Էրիվանի խանության հուշարձանում, բացվել է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին նվիրված հուշատախտակ։ Արարողությանը անձամբ ներկա է եղել Իրանի փոխնախագահը, Հաջորդ քայլը կլինի բանաստեղծի կիսանդրու տեղադրումը համալիրի ներսում։
««Մշակութային կապերի» դիվանագիտական հռետորաբանության հետևում, ըստ աղբյուրի, ադրբեջանական հետքը համակարգված կերպով ջնջվում է. Էրիվանի խանության մասին հղումները հեռացվել են մզկիթի մասին նյութերից, թյուրք-մուսուլմանական ճարտարապետությունը վերանվանվել է «պարսկական», իսկ ինտերիերը ներծծվել է հայկական խորհրդանիշներով։ Այս ամենը տեղի է ունենում Թեհրանի անմիջական մասնակցությամբ, մի պետության, որն իրեն դիրքավորում է որպես շիական ժառանգության գլխավոր պահապան», - ափսոսանք է հայտնել հրատարակությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am