Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններում ձևավորվել է մի համակարգ, որտեղ օրենքի խախտումը ոչ թե պատժվում է, այլ վերածվում է շահավետ ներդրման։ Վճարել 300 հազար դրամ վարչական տուգանք և դրա դիմաց ստանալ հարյուրավոր միլիոնների հասնող պետական պատվերներ. սա այսօրվա համայնքային գնումների չգրված բանաձևն է, որտեղ հարկատուների միջոցները բաշխվում են յուրայինների և ընտանիքի անդամների միջև՝ իրավապահ համակարգի լուռ համաձայնության ներքո։

Այս արատավոր շղթայի մասշտաբներն ու գործողության մեխանիզմները հերթական անգամ բացահայտվեցին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Իրինա Յոլյանի ելույթում։ Ինչպես նշեց պատգամավորը, խոսքը ոչ թե եզակի չարաշահումների, այլ խորքային համակարգային երևույթի մասին է, որին իրավական ընթացք տալու փոխարեն գործադիր իշխանությունը դիմում է քաղաքական ճնշումների՝ հորդորելով համայնքապետերին դատական հայցեր ներկայացնել ահազանգողի դեմ:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետական միջոցների վատնման փաստերն ուսումնասիրելու փոխարեն պետական մեքենան լծվում է խնդիրը բարձրաձայնողներին լռեցնելու գործին։

Փաստերը, սակայն, խոսում են համակարգային հովանավորչության մասին։ Թալին համայնքում հեղուկ և սեղմված գազի մատակարարման 15 միլիոն 714 հազար դրամի մրցույթներում հաղթող է ճանաչվել համայնքապետ Տավրոս Սափեյանի հորը և հորեղբորը պատկանող «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տուգանվելուց հետո անգամ ընկերությունը շարունակել է մասնակցել ու հաղթել տենդերներում։ «Փաստորեն համայնքի ղեկավարը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տուգանքի ՀԴՄ կտրոնը ձեռքին որոշել է ինձ դատի տալ», - ընդգծեց Յոլյանը։

Նույն ձեռագիրն է նաև Արտաշատում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամը շահել է 723 միլիոն դրամի ճանապարհաշինական ծրագրեր։ Այստեղ ևս հանձնաժողովը տուգանել է համայնքապետին, իսկ դատարանը հաստատել է շահերի բախումը, սակայն դա չի խանգարել, որ համայնքի ղեկավարը, ինչպես պատգամավորը ձևակերպեց, «ՀԴՄ կտրոնը և դատարանի արդեն կայացված վճիռը ձեռքին» դատի տա պատգամավորին։ Սիսիանում պատկերն առավել ընդգրկուն է. համայնքապետ Հովսեփ Առաքել յանի ծնողներին պատկանող «Առաքել» ՍՊԸ-ի հետ կնքվել է 56,9 միլիոն դրամի, իսկ ընդհանուր առմամբ ընտանիքի անդամների հետ՝ 85 միլիոն դրամի պայմանագիր։

Այս դեպքերը բացահայտում են պետական վերահսկողության իսպառ բացակայությունը։ Ստացվում է՝ երբ պետությունը արտաքին պարտքեր է կուտակում և չնչին չափով է բարձրացնում թոշակները, համայնքներում նույն փողոցը տարին մի քանի անգամ անորակ ասֆալտապատվում է պաշտոնյաների մերձավորներին պատկանող ընկերությունների կողմից։ Գործող օրենսդրական բացերը թույլ են տալիս պաշտոնյաներին շրջանցել արգելքները՝ վճարելով չնչին տուգանքներ։ «Չնայած այս դեպքում ոչ թե փող են տալիս ու խախտում են, այլ ջեքփոթ են շահում, ինչո՞ւ չէ, 300 հազար կարող են վճարել, 700 միլիոն դրամ ջեքփոթ շահել և տենդերների մասնակցել», - նշեց Յոլյանը։

Քանի դեռ իրավապահ մարմինները նախընտրում են չնկատել ընտանեկան տենդերների և անորակ կատարողականների փաստերը, իսկ իշխանական վերնախավը զբաղված է քննադատողների դեմ առցանց արշավներ խրախուսելով ու դատական հայցեր հրահրելով, համայնքային բյուջեները կշարունակեն մնալ նեղ խմբային շահերի սպասարկման աղբյուր։ Պետական միջոցների այսպիսի բաշխումը ոչ թե առանձին պաշտոնյաների սայթաքում է, այլ կառավարման համակարգի խորքային ճգնաժամի ուղիղ հետևանք, որի գինը վճարում է հասարակությունը՝ վատթարացող ենթակառուցվածքների և աճող պետական պարտքի տեսքով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ ԶախարովաՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԲացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքԱզգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի զույգերը հայտնի ենՈւկրաինացիները պետք է հասկանան, թե ինչ է թաքնված Արևմուտքի աջակցության հետևում. ՊուտինՍամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանԲեռլինում երիտասարդությունը դուրս է եկել ցույցի՝ բnղոքելով զորակոչի դեմՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանՖրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասինԵվրահանձնաժողովն Ուկրաինային հատկացրել է 7.9 միլիարդ եվրոՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. ԶախարովաՆոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՊուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. ՄերցԹույլ տվեք չհավատալ հրաժարական տալու ազնիվ խոսքին. այդ մարդը ստախnս է. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏեխասյան ողբերգություն. դատարանի որոշումից ժամեր անց մայրը սպանել է 4-ամյա դստերն ու վերջ տվել իր կյանքինԾանոթ ու միարժամանակ անհայտ … Այսշտոկ խաղՀայկական բանակում նորամուծություններ են․ ինչ է փոխվում զինծառայողների համարՄասիսում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ինՆորվեգիան ու ՄԹ-ն պարեկային նավեր կտրամադրեն ՈւկրաինայինԵրևանում «Pitstop Burger»-ի արտադրատեսակներից մեկի արտադրությունը կասեցվել էԴավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարըՌԴ-ն զանգվածային hրթիռային hարված է հասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ«Հայաստանի նորագույն պատմությունը քաղաքական առասպելներում ու խորհրդանշաններում»15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցներըՏնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդելՄեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներինԳրեթե 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպանին երկրից վտարելու պահանջով խնդրագիրՎթար է․ ջուր չի լինելու«Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. Սպասենք հետևանքներին»Գեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավnրՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (Նոյեմբերի 20)
Ամենադիտված