Տրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրիմի կամրջով տրանսպորտային երթևեկության վերականգնումը կտևի մոտ 2 տարի. գրել է «The New York Times»-ը՝ հղում անելով Աբու Դաբիի Խալիֆա համալսարանի քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության պրոֆեսոր Անդրեաս Կապպոսին։
Իր հաշվարկներում Կապպոսը հիմնվել է Ղրիմի կամրջի կառուցման սկզբնական ժամանակացույցի վրա։ Օրինակ՝ պողպատե կառուցվածքային տարրերը մի քանի ամսվա ընթացքում արտադրվել են Վորոնեժի գործարաններից մեկում։
Նեղուցի մոտ՝ թերակղզուն կից, այդ տարրերի եռակցումը տևել է ևս 11 ամիս։ Դրանից հետո կառուցվածքները իջեցվել են ջուրը, իսկ բանվորները մի քանի ամիս են ծախսել կամարը կամրջի մնացած մասին միացնելու և դրա վրա երթևեկելի հատվածը կառուցելու վրա։
Այնուամենայնիվ, աշխատանքները կարող են ավելի երկար տևել, քանի որ շինարարական գործընթացը կարող է ընդհատվել անօդաչու թռչող սարքերի պատճառով։
Բացի այդ, պրոֆեսորը նշել է, որ լրացուցիչ աշխատանքներ կպահանջվեն, եթե կամարը պահող հենասյուները լրջորեն վնասված լինեն։
Խորհրդատու ճարտարագետը Դոնալդ Օ. Դուսենբերին, ով ուսումնասիրել է կամուրջների փլուզման պատճառները, համաձայն է Կապպոսի հետ։ Նա նշել է, որ թեև կամարային հատվածը կարելի է համեմատաբար հեշտությամբ փոխարինել, հենասյուների վերանորոգումը (եթե դա անհրաժեշտ լինի) շատ ավելի բարդ խնդիր կլինի։
Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, որ արագորեն կվերականգնեն Ղրիմի կամուրջը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ աշխատանքների ավարտից հետո կամուրջը կդառնա «նույնիսկ ավելի լավը»։