Եվրահանձնաժողովն Ուկրաինային հատկացրել է 7.9 միլիարդ եվրո
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈւրբաթ օրը Եվրոպական հանձնաժողովը կայացրեց Կիևին գրեթե 8 միլիարդ եվրո հատկացնելու որոշումը՝ նրա ֆինանսական կայունությունը ամրապնդելու համար, ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ։
«Եվրոպական հանձնաժողովը ուրբաթ օրը Ուկրաինային հատկացրել է 7,9 միլիարդ եվրո՝ նրա ֆինանսական կարիքները բավարարելու և երկրի պետական կառավարման համակարգի գործունեությունը աջակցելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ սա ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ամենամեծ միանվագ վճարումն է։