Տեխասյան ողբերգություն. դատարանի որոշումից ժամեր անց մայրը սպանել է 4-ամյա դստերն ու վերջ տվել իր կյանքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում տեղի է ունեցել սոսկալի ողբերգություն, որը հերթական անգամ վեր է հանում ընտանեկան վեճերի և դատական ծանր գործընթացների հոգեբանական հետևանքների խնդիրը։ 35-ամյա Սիբելլե Սավելլան հրազենով սպանել է իր 4-ամյա դստերը՝ Վիվիանին, որից հետո նույն զենքով վերջ է տվել նաև իր կյանքին։
Ամեն ինչ սկսվել էր դատարանի դահլիճում։ Երկարատև ու լարված իրավական պայքարից հետո դատավորը կայացրել էր վճիռ, որը բեկումնային է դարձել մոր համար։ 4-ամյա Վիվիանի միանձնյա խնամակալության իրավունքը շնորհվել էր հորը։
Իրավիճակն էլ ավելի է սրվել այն պատճառով, որ դատարանը լուրջ սահմանափակումներ էր մտցրել մոր համար՝ մասնավորապես արգելելով դստեր հետ հաղորդակցվել իրենց հարազատ պորտուգալերեն լեզվով։
Այս որոշումը, ըստ ամենայնի, դարձել է այն վերջին կաթիլը, որը դրդել է մորը դիմել ծայրահեղ քայլի։ Դատական նիստի ավարտից ընդամենը մի քանի ժամ անց Սիբելլեն վերադարձել է տուն։ Այդ պահին առանձնատան առաջին հարկում եղել են երեխայի խորթ հայրն ու դայակը, որոնք նույնիսկ չեն էլ կասկածել, թե ինչպիսի մղձավանջ է հասունանում իրենց գլխավերևում։ Մայրը բարձրացել է երկրորդ հարկ, որտեղ գտնվում էր փոքրիկ Վիվիանը։

Րոպեներ անց տանը հնչել են կրակոցներ։ Ներքևում գտնվողները, լսելով ձայները, շտապել են վերև և ականատես եղել սահմռկեցուցիչ տեսարանի։ 4-ամյա փոքրիկը ստացած հրազենային վերքից մահացել էր տեղում։ Մորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը. հաջորդ օրը նա նույնպես մահացել է։
Հյուստոնի ոստիկանական դեպարտամենտի իրավապահները հաստատել են, որ կատարվածի հիմնական դրդապատճառը եղել է դատական վճռից առաջացած հոգեբանական ծանր ցնցումը և սեփական երեխային կորցնելու կուրացնող վախը։ Այս դեպքը մեծ արձագանք է գտել հանրության շրջանում՝ կրկին ուշադրություն հրավիրելով նմանատիպ ճգնաժամային պահերին երեխաների անվտանգության ապահովման և կողմերի հոգեկան առողջության վերահսկման կարևորության վրա։
Տեսանյութն ու լուսանկարները կարող եք տեսնել այստեղ