Հայկական բանակում նորամուծություններ են․ ինչ է փոխվում զինծառայողների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶինված ուժերում փորձնական եղանակով ներդրվել են զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող նոր մեխանիզմներ։ Այս մասին խոսել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Այս մասին հայտնում է Iravaban.net-ը:
Մասնավորապես, փորձարկվում է առանց գլխարկի պատվի առնելու գործընթացը, ինչպես նաև շարային ազատ հրամանի կատարման նոր ձևաչափը, որը տարբերվում է խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված ավանդական մոտեցումներից։
Նոր մեխանիզմները ներկայումս փորձնական փուլում են և նախատեսված են եռամսյա ժամկետով։ Փորձարկման գործընթացը կավարտվի այս տարվա վերջին։
Ասրյանի խոսքով՝ արդյունքների գնահատումից հետո՝ 2027 թվականի սկզբին, կկայացվի որոշում՝ արդյո՞ք նշված մոտեցումները մշտական կիրառություն կստանան զինված ուժերում, թե ոչ։