«Հայաստանի նորագույն պատմությունը քաղաքական առասպելներում ու խորհրդանշաններում»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՓորձենք պարզել հետխորհրդային Հայաստանի գերիշխող դիսկուրսիվ քաղաքական և սոցիալ-մշակութային պրակտիկաների հայեցակարգային տեղաշարժերի իմաստաբանությունը, գրում է nashasreda.ru–ն։ Այս շրջանի քաղաքական պատմությունը ներկայացված է հիմնական խորհրդանիշների և հասկացությունների միջոցով, որոնք ներկայացնում են առասպելացված հին պատմությաններ և խորհրդային ու հակախորհրդային գաղափարախոսությունների տարասեռ համադրություն։ Նոր խորհրդանիշներ ստեղծելու կամ հները վերաիմաստավորելու փորձերը հանգեցրել են հիմնական դիսկուրսիվ պրակտիկաների զգալի փոխակերպումների, որոնք նախատեսված էին որպես հայկական քաղաքական ինքնության օրինականացման հիմք։ Ընդհանուր առմամբ, բովանդակային ասպեկտները մի կողմ թողնելով, նշանագիտական գործողությունները կարգավորվել են երկու առաջատար փոխակերպման սկզբունքներով՝ ռեկուրսիայով և ինվերսիայով, որոնք Կ. Լևի-Ստրոսը նկարագրում է որպես առասպելի հետ կապված։ Ավելին, այս գործընթացի տարբեր ցիկլերը կարող են համակեցություն ունենալ նույն սոցիալ-մշակութային տարածքում։ Հայաստանի հետխորհրդային քաղաքական պատմությունը բաժանված է չորս ժամանակաշրջանի, որոնցից յուրաքանչյուրը կապված է որոշակի քաղաքական ռեժիմի հետ (1990-1998, 1998-2018, 2018-2020, 2020–ից մինչ օրս): Դրանցից յուրաքանչյուրը ծնել է թե՛ գերիշխող (պաշտոնական), թե՛ ընդդիմադիր տարբեր քաղաքական առասպելներ, բայց ընդհանուր առմամբ դրանք բոլորը հիմնված են 1980-ականների վերջին 1990-ականների սկզբին ձևավորված հիմնական բառապաշարի վրա: Հետևաբար, խորհրդանշական օրինաչափությունների տեսանկյունից ելնելով դրանք բոլորը հիմնված են նախորդ փուլերի վերափոխման (ժխտում, շրջում և ռեկուրսիա) վրա: Այսպիսով, սկզբնական փուլը բնութագրվում էր արժեքների վերագնահատմամբ. խորհրդային ամեն ինչ մերժվեց, և 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետությունը դիտվեց որպես մոդել: Հակամարտություն առաջացավ վերամարմնավորման և ստեղծման հասկացությունների միջև, քանի որ նոր կառավարությունը ձգտում էր ինքնահաստատվել հիմնարար նոր՝ այսինքն քաղաքական ազգի ստեղծման առասպելի միջոցով: Խորհրդային Հայաստանը հակադրվեց ոչ խորհրդայինին, որն իր հերթին բաժանվեց երկու հակադիր հասկացությունների՝ Առաջին Հանրապետության և Երրորդ Հանրապետության։ Դրան հաջորդեց նրանց միջև «հաշտեցումը», որն արտացոլվեց Երեք Հանրապետությունների մետանատուրայում, որի շրջանակներում Խորհրդային Հայաստանը զբաղեցրեց իր արժանի տեղը որպես միջանկյալ օղաև և մասնակիից լիարժեք անկախ պետականության անցման գործում։ 2010-ականներին վերածնվել են նախնադարյան պատումները, որոնք պնդում են Հայաստանի անփոփոխությունը՝ սկսած լեգենդար նախահայր Հայկից։ Ներկայումս ակնհայտ փորձ է արվում ստեղծել «Չորրորդ Հանրապետության» հայեցակարգը հիմնվելով նախորդների ժխտման վրա, և դա ընդհուպ մինչև Անկախության հռչակագրի մերժումը որպես խորհրդային ժառանգություն, ինչես նաև վերցված է պետականության նախկին խորհրդանիշների (զինանշան, օրհներգ, Արարատ լեռ) չեղարկման ուղղությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am