Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հաստատվել է Հայաստանի կառավարության 2026–2031 թվականների գործողությունների ծրագիրը։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 19-ին՝ Կառավարության նիստում։

Ծրագիրը ներառում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական նպատակները, խնդիրներն ու դրանց իրականացման միջոցները՝ հիմնված «իրական Հայաստանի» գաղափարախոսության և ՀՀ կառավարության 2026–2031 թվականների ծրագրի վրա։

Փաստաթղթում ընդգրկված է 733 միջոցառում՝ վեց հիմնական ուղղություններով։ Դրանց թվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ամրապնդումն ու հետագա ինստիտուցիոնալացումը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը, ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության հետ վիզաների ազատականացումը, ԵՄ անդամակցության հեռանկարով դաշինքի հետ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացումն ու հարաբերությունների կարգավորումը։

Կառավարությունը նպատակ է դրել աղքատության մակարդակը նվազեցնել 5 տոկոսային կետով և Հայաստանի ողջ բնակչությանը ներառել առողջության համապարփակ ապահովագրության համակարգում։ Տնտեսական քաղաքականության առանցքում լինելու են արտադրողականության ու մրցունակության բարձրացումը, ինչպես նաև տնտեսության դիվերսիֆիկացումը։

Այս տրամաբանության իրականացումը կապահովի տարեկան միջինը 6% տնտեսական աճ, 125 հազար նոր աշխատատեղերի ստեղծում, տեղական ծագման ապրանքների արտահանման ծավալների առնվազն կրկնապատկում, արդյունաբերական արտադրության ծավալների 50% աճ, գյուղատնտեսության ՀՆԱ-ի արժեքի առնվազն 50% ավելացում և հացահատիկի արտադրության կրկնապատկում։ Կմեկնարկեն 10 ջրամբարի կառուցման աշխատանքները՝ դրանք մինչև 2033 թվականն ավարտելու նպատակով, կկառուցվի ու կվերակառուցվի 350 կիլոմետր ջրանցք և խողովակաշար, իսկ Երևանում, Գյումրիում և Վանաձորում կապահովվի շուրջօրյա ջրամատակարարում։

Էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով կիրականացվի ինտեգրում տարածաշրջանային էներգահամակարգերին, ինչպես նաև կգործարկվեն 1000 մեգավատտ հզորությամբ արևային (ֆոտովոլտային) և 8000 մեգավատտ հզորությամբ կուտակիչ էլեկտրակայաններ։

Դատական համակարգի և պետական կառավարման բարեփոխումների առանցքը լինելու է մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանությունը, այդ թվում՝ որակյալ ծառայությունների մատուցման միջոցով։ Առանցքային բարեփոխումների շարքում են կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձի գործընթացի կատարելագործումն ու կայունության ապահովումը, ինչպես նաև պետական և համայնքային բոլոր հիմնական ծառայությունների թվայնացումը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը իրատեսական է համարել՝ հատկապես քաղաքական հարաբերությունների համատեքստում։ Այս կապակցությամբ նա կարևորել է կենսաչափական անձնագրերի ներդրումը և սահմանային կառավարման ոլորտի բարեփոխումները։

Կառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներՄոսկվան նախազգուշացում է հղել ԵրևանինԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան ԱբրահամյանՋուր չի լինի մինչեւ 18:00-նԸնդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից․ պատմության այս օրը (Նոյեմբերի 19)«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՑերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուները
Ամենադիտված