«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան «Սեբաստիա» փողոցում՝ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։