Վրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎրաստանը աստիճանաբար անցնում է չեզոք քաղաքականության։ Այս մասին Թբիլիսիի չեզոքության ֆորումում հայտարարել է վրացի քաղաքագետ Պետրե Մամրաձեն, գրում է politnavigator.news–ը։
«Մեր կառավարությունը շատ ավելի լավ է գործում, բայց դա բավարար չէ։ Նրանք դեռևս երբեմն կողմ են քվեարկում են ՄԱԿ-ում և այլ ֆորումներում, այն դեպքում երբ մեր հարևաններ Հայաստանն ու Ադրբեջանը ձեռնպահ են մնում։ Նրանք խուսափում են զգայուն հարցերից, որոնք կարող են զայրացնել Կրեմլին», - ասել է Մամրաձեն։
Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Վրաստանը կարող է անտեսել Եվրոպայի կարծիքը։ «Եվրամիության հետ ամեն ինչ պարզ է։ Վրաստանին անընդհատ մեղադրում և զրպարտում են կեղծված ընտրությունների համար։ Ի՞նչ կարող են նրանք անել իրենց սեփական Եվրամիությունում, որը խորը քաղաքական ճգնաժամի մեջ է։ ԵՄ-ն մնում է աշխարհաքաղաքական թզուկ։ Նրանք չեն կարող Վրաստանին ավելի շատ վնաս հասցնել, քան արդեն իսկ արել են», - ասել է Մամրաձեն։
Նա ընդունել է, որ Վրաստանը չի կարող իրեն թույլ տալ ռազմական հակամարտություն Ռուսաստանի հետ։ «Նույնիսկ եթե յուրաքանչյուր վրացի, այդ թվում կանայք և փոքր երեխաները, զինվոր դառնան, մենք չենք կարողանա պաշտպանել Վրաստանը մեր հսկա հարևանից», - ասել է Մամրաձեն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am