Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 19-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Սիսիան քաղաքի Խ. Աբովյան, Վ. Տերյան, Մ. Գորկի, Աղայան, Բակունց, Արցախ, Կամո, Սայաթ-Նովա, Րաֆֆի փողոցների, Գայի թաղամասի 1-1/4 տների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 19-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Սևան քաղաքի Նալբանդյան, Շինարարներ, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 19-ին ժամը 10:15-18:00-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի Գործարանային 1, 2 շենքերի, Սայաթ-Նովա 1Ա-8Ա շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: