Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի «Խան Յունիս» և «Արևմտյան Ջաբալիա» գումարտակների երկու դասակի հրամանատարների սպանելու մասին։
«Իսրայելի պաշտպանության բանակը Խան Յունիսի (քաղաք հարավային Գազայի հատվածում ) մոտակայքում ավիահարվածի ժամանակ սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի «Խան Յունիս» գումարտակի դասակի հրամանատար Աշրաֆ Թաբասիին։ Առանձին գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը Ջաբալիայի (քաղաք հյուսիսային Գազայի հատվածում) մոտակայքում սպանել է ՀԱՄԱՍ-ի «Արևմտյան Ջաբալիա» գումարտակի դասակի հրամանատար Սաբեր Նաբհանին», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։