«Կամավորների կոալիցիայի» երկրները նախատեսում են ձևակերպել իրենց բանակցային դիրքորոշումը Ուկրաինայի հարցով․ Ստուբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերի 19-ին կայանալիք հանդիպմանը «կամավորների կոալիցիայի» երկրները նախատեսում են ձևակերպել իրենց բանակցային դիրքորոշումը Ուկրաինայի հարցով․ հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
Ստուբը նշել է, որ քննարկվելիք առանցքային հարցերի թվում են անվտանգության երաշխիքները, տարածքային կարգավորումները, Կիեւին եվրոպական աջակցությունն ու զինադադարի հաստատմանն ուղղված միջոցառումները։