Նա արժանի էր 2-3 գոլի․ Զիդանը հիացած է Մբապեի խաղով
ՍՊՈՐՏՖրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բարձր է գնահատել թիմի ավագ Կիլիան Մբապեի ելույթը Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ Թուրքիայի ընտրանու դեմ հանդիպմանը, որն ավարտվել էր ֆրանսիացիների հաղթանակով` 2:1 հաշվով: Նշենք, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը, չնայած մի շարք իրական գոլային պահեր ստեղծելուն, խաղադաշտից հեռացել է առանց խփած գնդակի։
Հետխաղյա հարցազրույցում Զիդանն աջակցություն է հայտնել իր առաջատարին՝ ընդգծելով, որ Մբապեն այդ երեկո արժանի էր նվազագույնը դուբլի կամ հեթ-տրիկի։ Լեգենդար մասնագետը հատուկ շեշտադրել է ֆուտբոլիստի՝ առանց գնդակի կատարած սև աշխատանքն ու առաջնորդական որակները․
«Ես չափազանց գոհ եմ Կիլիանի ցուցադրած խաղից։ Նա լիովին արժանի էր երկու կամ երեք գոլ խփելու, սակայն Թուրքիայի հավաքականի դարպասապահը մի քանի անհավանական սեյվ կատարեց։ Մբապեն ինքնուրույն էր գոլային պահեր ստեղծում իր համար։ Ինձ շատ դուր եկան նաև նրա գործողություններն առանց գնդակի․ նա պարզապես փայլուն կատարեց ավագի իր պարտականությունները և հսկայական աշխատանք կատարեց հանուն թիմի»,- Զիդանի խոսքերն է մեջբերում «TF1»-ը։
Զիդանի համոզմամբ՝ գոլի բացակայությունն ամենևին չի ստվերում Մբապեի խաղի արժեքը, քանի որ վերջինս չի կենտրոնացել անձնական վիճակագրության վրա՝ առաջնահերթությունը տալով թիմային արդյունքին։