Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ժողովուրդ».Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության նախկին փոխնախարար Լևոն Հակոբյանը ներկայումս ամեն ինչ անում է առողջապահական համակարգում կրկին բարձր պաշտոն զբաղեցնելու և մասնավորապես Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը ստանալու համար։

Մեր տեղեկություններով՝ Հակոբյանն այժմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում խորհրդատուի պաշտոն է զբաղեցնում։ Սակայն այդ պաշտոնը հայեցողական է, չվճարվող, և, ըստ մեր աղբյուրների, նախկին փոխնախարարի հավակնություններն այսքանով չեն սահմանափակվում։ Նրա գլխավոր նպատակը կենտրոնի տնօրեն դառնալն է։

Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Հակոբյանը բավական ակտիվացել է առողջապահական համակարգում։ Նա այցելություններ է ունենում տարբեր բժշկական հաստատություններ, հանդիպումներ, քննարկումներ կազմակերպում, փորձում է պահպանել իր ազդեցությունն այն բուժհաստատություններում, որոնց աշխատանքները ժամանակին համակարգել է որպես փոխնախարար։

Ըստ մեր տեղեկությունների՝ այս ակտիվության հետևում նաև հստակ նպատակ կա՝ առողջապահական համակարգում կրկին ղեկավար պաշտոն ստանալ և հասնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնին։

Ստացվում է՝ փոխնախարարի պաշտոնը կորցնելուց հետո Լևոն Հակոբյանը չի պատրաստվում բավարարվել խորհրդատուի կարգավիճակով։ Հարցն այն է, թե ինչ ճանապարհներով է նա փորձում հասնել իր նպատակին, և արդյոք իշխանական շրջանակներում պատրաստ են նրան կրկին վստահել խոշոր բուժհաստատության ղեկավարումը։

Հիշեցնենք, որ Լևոն Հակոբյանը առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 2019 թվականի մարտին՝ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման շրջանում։ Սակայն նույն տարվա դեկտեմբերին ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։

2023-2024 թվականներին եղել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խորհրդականը, իսկ 2024 թվականի մարտի 27-ին կրկին նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։ 2026 թվականի օգոստոսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Իսկ թե ինչու Հակոբյանը կրկին չշարունակեց իր աշխատանքը փոխնախարարի պաշտոնում, պաշտոնական որոշման մեջ չի մանրամասնվում։ Այդուհանդերձ, ոլորտում նրա աշխատանքի արդյունավետության վերաբերյալ, մեր աղբյուրների փոխանցմամբ, բացասական գնահատականներ կան։ Որոշ ներկայացուցիչներ նրա կառավարման ոճը արդյունավետ չեն համարում և կարծում են, որ փոխնախարարի պաշտոնում նա չի արդարացրել սպասելիքները։

Ո՞վ է Լևոն Հակոբյանը

Լևոն Հակոբյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 30-ին՝ Երևանում։ 2002-2008 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ 2010 թվականին ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրան՝ «Սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ։ 2012-2014 թվականներին սովորել է Պետական կառավարման ակադեմիայում՝ հանրային կառավարման մասնագիտությամբ։

2010-2013 թվականներին աշխատել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունում, 2013-2014 թվականներին եղել է թիվ 5 պոլիկլինիկայի տնօրեն։ 2016 թվականին նշանակվել է «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն, հետագայում կրկին վերադարձել այդ կառույց։

Այսպիսով, առողջապահական համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցրած նախկին պաշտոնյան այժմ խորհրդատուի կարգավիճակում է, սակայն, մեր տեղեկություններով, նրա հավակնությունները շատ ավելի մեծ են»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Վթար է․ ջուր չի լինելուՆա արժանի էր 2-3 գոլի․ Զիդանը հիացած է Մբապեի խաղովԱվարտվում է Ազգերի լիգայի խմբային փուլըԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրաշչակներՊրահայում բախվել են երկու մարդատար գնացք. կան վիրավnրներՇաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. Պեսկով«Պարադոքս». քաղաքագետը Փաշինյանի ճակատագրի և Հայաստանի տեղի մասին Հարավային Կովկասի քարտեզի վրաՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԿյանքից անժամանակ հեռացել է Թամարա ԽաչատրյանըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները երկուշաբթի անկում են գրանցելԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Brent-ը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 91,69 դոլարիՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասՏեղ հասան. Ռուսաստանը պատժել է Հայաստանին, արդյո՞ք դուռը պետք է բաց մնա Երևանի համարԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս«Ժողովուրդ». Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվումԼցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվելՂարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերի Կիչան-Վաղահուս ուղղությամբ հարձակումը բեկում է մտցրել հակամարտության ընթացքում. պատմության այս օրը (Նոյեմբերի 17)Իշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային. Տիգրան Աբրահամյան«Հրապարակ»․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են. ինչ է տեղի ունեցել հիվանդանոցում«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»«Իրավունք». ԱԽ նախկին քարտուղարը սպառնում է կատարել «քայլ ձիով»«Ժողովուրդ».Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»«Իրավունք». «Արմենի մասով նեյտրալ խաղացեք, ես կասեմ, որ ժամանակը գա». Փաշինյանի հրահանգը«Ժողովուրդ». Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ Բոյկոտ, թե՞ պայքար«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցրել. «Սսկվեք, Ռուսաստանի թեմայով չդնեք-չվերցնեք»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծը
Ամենադիտված