«Ժողովուրդ». Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 26-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորը փախուստի է դիմել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։ Մամուլի փոխանցմամբ՝ նա Հենրիկ Ենոքյանն է։ Հաջորդ օրը ՆԳՆ-ն հայտնեց, որ ոստիկանները նրան հայտնաբերել և ձերբակալել են Ջրվեժի տներից մեկում։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Ենոքյանի հայրը նախկինում մեղադրյալ է եղել խարդախության վերաբերյալ քրեական գործով, որը, մեր աղբյուրների պնդմամբ, առնչվել է պետական միջոցների ենթադրյալ հափշտակությանը։ Նույն աղբյուրները նրան կապում են Արտաշատի կղմինդրի արտադրության հետ։
Խոսքը «Մ և Մավռ» ԲԲԸ-ի մասին է, որը շինարարական տեղեկատուում ներկայացված է որպես կղմինդր և աղյուս արտադրող ընկերություն։ Մեկ այլ փաստաթղթից տեղեկանում ենք, որ ընկերությունը իր սպառած գազի համար չի վճարել շուրջ 1,36 մլն դրամ, որի համար «Գազպրոմ Արմենիա»-ն բռնագանձման պաշտոնական պահանջ է ներկայացրել։
Եվ այստեղ իրավապահներին ուղղված հարց առաջանում. եթե հայրը ևս մեղադրյալ է, ընկերությունը պարտքեր ունի, ինչպե՞ս են նրանց նկատմամբ այդքան անուշադիր եղել, որի արդյունքում նա հասցրել է փախչել։
Իսկ ՊԵԿ-ից էլ պարզաբանման կարիք կա՝ վերջին տարիներին ընկերությունում հարկային ստուգում անցկացվե՞լ է, և ի՞նչ արդյունք է արձանագրվել։ Արդյոք նա բարեխղճորեն կատարել է նաև հարկային պարտավորությունները, թե ոչ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում