Ջաբարովը բացահայտել է Հայաստանի ռիսկերը կապված ՀԱՊԿ-ի նկատմամբ իր դիրքորոշման հետ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանի սենատոր Վլադիմիր Ջաբարովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մյուս անդամների աջակցությունը։ Նրա խոսքով հանրապետության իշխանությունները հետաձգում են կազմակերպության հետ հետագա համագործակցության վերաբերյալ որոշումը ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրության անորոշության պատճառով, գրում է news.ru–ն։
«Հայաստանը դանդաղում է, անորոշ է թե ինչ որոշում կայացնի, քանի որ տարեվերջին հանրաքվեով պետք է որոշի միանալ ԵՄ-ին, թե մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս ղեկավարները կրակի հետ են խաղում, քանի որ նրանք ռիսկի են դիմում կորցնելու իրենց ամենահավատարիմ և հուսալի, բնական դաշնակիցներին՝ Ռուսաստանում և ՀԱՊԿ-ի մյուս երկրներին», - բացատրել է Ջաբարովը։
Սենատորը նաև նշել է, որ Երևանը դադարեցրել է մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին և ներդրումներ չի կատարում կազմակերպությունում։ Մինչդեռ, Հայաստանի իշխանությունները հայտարարում են կազմակերպությունից դուրս գալու անհրաժեշտության մասին, չնայած հանրապետությունը պաշտոնապես չի ձևակերպել նման որոշումը։ Ջաբարովը կարծում է, որ կազմակերպության մյուս անդամները ճիշտ են Հայաստանի նկատմամբ կիրառել կանոնադրության դրույթները, որոնք նախատեսում են քվեարկության իրավունքից զրկում։
Հիշեցնենք, որ Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում քվեարկությանը մասնակցելու և կազմակերպության շրջանակներում կարևոր պաշտոնների համար թեկնածուներ առաջադրելու իրավունքից։ Այդ որոշումը բացատրվել է Երևանի կողմից մի քանի տարի իր պարտավորությունները չկատարելով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am