Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորենի նկատմամբ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» նախագիծը։

«Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» կառավարության որոշման նախագծով ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորեն ապրանքատեսակի նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքատեսակի մասով ներքին արտադրությունը չի բավարարում մեր երկրի շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների վրա։

Կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի թիվ 824-Ն որոշմամբ սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք՝ 6 ամիս ժամկետով, որի գործողությունը կավարտվի 2027 թվականի հունվարի 8-ին։ Այս որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։

Նախագծի ընդունմամբ զգայուն ապրանքների մասով կմոտարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից միակողմանի կիրառվող արտահանման կարգավորման միջոցները, ինչը պահպանվող համաշխարհային հակաճգնաժամային իրավիճակի ներքո և պարենի միջազգային գների աճի պարագայում՝ կապահովի Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի անխափան գործունեությունը։

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ ենՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԼիտվան քննարկում է Էստոնիայի օրինակով Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցըԳազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեության կասեցումը մասնակի վերացվել էԻրաքի իշխանությունները, Հորդանանից ժամեր անց, արգելափակել են Telegram-ըԲերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավnրԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի չափով տրանշի տրամադրումըՆոյեմբերի 21-ից մեկնարկում են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներըՉինաստանի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը բխում է ողջ աշխարհի շահերից. ՉԺՀ ԱԳՆԹաիլանդում՝ մոտոցիկլետների վարձույթի կետի շենքում, հրդեհ է բռնկվել. կան զnhերԱրևմուտքի հավակնությունները խանգարում են միջազգային հարաբերությունների արդար համակարգի կառուցմանը. ՊուտինՊեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումըՇաքի ներխnւժած և հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի դատարան. ԴատախազությունԾանոթ ու միարժամանակ անհայտ … Կարբոնարի գաղտնի կաազմակերպությունՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ. զգուշացում««Վերահսկիչ կոճակը Բաքվում է». Ի՞նչն է միավորում Հայաստանի ընդդիմությանը»ՄԻՊ-ի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. ԶաքարյանՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրաԱվստրալիայում այցելուներին մոռացել են 36 մետր բարձրության վրա գտնվող անիվի վրաՄակրոնը ֆրանսիացի գրող Կատրին Նայի հետ զրույցներում խոստովանել է, որ ինքը «դեռևս երեխա է». TelegraphՏավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի արտադրական գործունեությունը«Դուռը բաց է մնում, բայց աթոռները հեռացվել են. Ինչու՞ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքից»Ամուսինն արգելել է կնոջ և երեխաների շփումը, հարվածներ է հասցրել կնոջը․ վարույթի նախաքննությունն ավարտվել էԳորիսում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՍննդաբանը զգուշացնում է առանց վերահսկողության վիտամիններ ընդունելու վտանգների մասինՋուր չի լինի մինչեւ 20:00-նԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՍևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմինԵվրահանձնաժողովն Ուկրաինային կառաջարկի €45 մլրդ վարկ. FTՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հասարակածային Գվինեայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 16)
Ամենադիտված