Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երբ երկրի վարչապետը Անթալիայի հյուրանոցից մի հատիկ բանան է դնում գրպանը, Իռլանդիայի տարանցումով՝ Դուբլինի վրայով ներկրում Երևան, ցուցադրում տեսախցիկների առջև ու խոստանում այն հասցնել մինչև հարավ-արևել յան Ասիա՝ Կամբոջա, առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք պարզապես սովորական հումորային տեսանյութի կամ անձնական առօրյա դրվագի հետ։ Սակայն եթե մի կողմ դնենք մրգային աշխարհագրությունը և նայենք քաղաքական հաղորդակցության տրամաբանությանը, ապա պարզ կդառնա, որ բանանի այս «համաշխարհային շրջագայությունը» ամենևին էլ պատահականություն չէ, այլ հստակ հաշվարկված քաղաքական տեխնոլոգիա։

Ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում, որտեղ հասարակական կարծիքը ձևավորվում է ոչ թե ծանրակշիռ վերլուծական հոդվածներով, այլ ՏիկՏոկի ու Ինստագրամի մի քանի վայրկյանանոց տեսանյութերով, իշխանությունները վաղուց հասկացել են ուշադրության գրավման ամենակարճ ճանապարհը։ Սոցիալական ցանցերի ալգորիթմներն անողոք են. գիտական խորը հայտնագործությունները, տնտեսական զարգացման բարդ ռազմավարությունները կամ աշխարհաքաղաքական նուրբ բանակցությունները հազարավոր դիտումներ հազիվ են հավաքում, մինչդեռ ինչ-որ մեկի ընկնելը, անհեթեթ ծամածռությունները, «գազ բաց թողնելու» մակարդակի էժանագին հումորները կամ կենցաղային պարզունակ տեսարանները վայրկենապես դառնում են վիրուսային՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ և բուռն քննարկումներ։

Հենց այս համընդհանուր պրիմիտիվացման ալիքի վրա էլ կառուցվում է նմանատիպ հաղորդակցությունը։ Աշխարհաքաղաքական բարդ իրողությունները, արտաքին քաղաքական մարտահրավերներն ու տնտեսական հեռանկարները պահանջում են թե՛ լուրջ մասնագիտական կարողություններ՝ դրանք կյանքի կոչելու համար, և թե՛ պատրաստված լսարան՝ դրանք ընկալելու և գնահատելու համար։ Բայց երբ պետական կառավարման համակարգում խորքային ծրագրերի պակաս կա, իսկ լայն հասարակության զգալի մասն էլ հոգնած է բարդ վերլուծություններից և պատրաստ չէ ընկալել մեծ քաղաքական խաղերը, ասպարեզ են գալիս կենցաղային մանրուքները։ Շատ ավելի հեշտ է ժողովրդի միտքը զբաղեցնել եփած կարտոֆիլ կամ եգիպտացորեն ուտելով, գրպանում պահած բանանին տուրիստական ուղեգիր տալով, քան բացատրել տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունը կամ տնտեսական ցուցանիշների իրական պատկերը։

Այսպիսով, քաղաքական օրակարգը վերածվում է անվերջանալի ռեալիթի-շոուի։ Քանի դեռ հանրությունը բաժանվել է երկու ճամբարի՝ բուռն քննարկելով, թե ինչու է բանանը Անթալիայից հասել Դուբլին, արդյոք այն չի փչանա մինչև Կամբոջա հասնելը, և ինչ խորհրդանշական իմաստ ունի եգիպտացորեն կրծելը, իրական և կենսական հարցերը մղվում են հետին պլան։ Իշխանությունը հիանալի հաշվարկել է. պետք չէ մարդկանց ծանրաբեռնել պետականաշինության բարդ հավասարումներով, երբ կարելի է ընդամենը մեկ հատիկ բանանով ապահովել օրվա գլխավոր լրահոսն ու լիովին վերահսկել հանրային էմոցիաները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ ենՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԼիտվան քննարկում է Էստոնիայի օրինակով Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցըԳազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեության կասեցումը մասնակի վերացվել էԻրաքի իշխանությունները, Հորդանանից ժամեր անց, արգելափակել են Telegram-ըԲերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավnրԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի չափով տրանշի տրամադրումըՆոյեմբերի 21-ից մեկնարկում են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներըՉինաստանի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը բխում է ողջ աշխարհի շահերից. ՉԺՀ ԱԳՆԹաիլանդում՝ մոտոցիկլետների վարձույթի կետի շենքում, հրդեհ է բռնկվել. կան զnhերԱրևմուտքի հավակնությունները խանգարում են միջազգային հարաբերությունների արդար համակարգի կառուցմանը. ՊուտինՊեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումըՇաքի ներխnւժած և հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի դատարան. ԴատախազությունԾանոթ ու միարժամանակ անհայտ … Կարբոնարի գաղտնի կաազմակերպությունՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ. զգուշացում««Վերահսկիչ կոճակը Բաքվում է». Ի՞նչն է միավորում Հայաստանի ընդդիմությանը»ՄԻՊ-ի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. ԶաքարյանՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրաԱվստրալիայում այցելուներին մոռացել են 36 մետր բարձրության վրա գտնվող անիվի վրաՄակրոնը ֆրանսիացի գրող Կատրին Նայի հետ զրույցներում խոստովանել է, որ ինքը «դեռևս երեխա է». TelegraphՏավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի արտադրական գործունեությունը«Դուռը բաց է մնում, բայց աթոռները հեռացվել են. Ինչու՞ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքից»Ամուսինն արգելել է կնոջ և երեխաների շփումը, հարվածներ է հասցրել կնոջը․ վարույթի նախաքննությունն ավարտվել էԳորիսում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՍննդաբանը զգուշացնում է առանց վերահսկողության վիտամիններ ընդունելու վտանգների մասինՋուր չի լինի մինչեւ 20:00-նԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՍևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմինԵվրահանձնաժողովն Ուկրաինային կառաջարկի €45 մլրդ վարկ. FTՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հասարակածային Գվինեայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 16)Ապարան-Սպիտակի ոլորանների մի հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներԵրևանի Դավթաշեն վարչական շրջանում փորձարկվելու է էլեկտրական շչակՋեյ Դի Վենսը կարող է նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ որոշում կայացնել մինչև 2027 թվականի գարնան վերջը. AxiosՍառնամանիք է սպասվում. ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ նոյեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքումԵրևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «33» բենզալցակայանի մոտ բшխվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավnրԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ шկանի վրա պայթելnւ մասին
Ամենադիտված