Չինաստանի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը բխում է ողջ աշխարհի շահերից. ՉԺՀ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը բխում է երեք երկրների և ողջ համաշխարհային հանրության շահերից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Փոխգործակցության ամրապնդումը, տարաձայնությունների կարգավորումը և Չինաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների կայունացումը բխում են բոլոր երեք երկրների շահերից, համապատասխանում են միջազգային հանրության սպասելիքներին և նպաստում են համաշխարհային իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև երկխոսության ու համագործակցության զարգացմանը», - ասել է նա՝ մեկնաբանելով այս շաբաթ չինական Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի գագաթնաժողովում Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների առաջիկա եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ ԱՄՆ-ՌԴ-ՉԺՀ նախագահների եռակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման գլխավոր թեման լինելու է միջուկային սպառազինությունների կրճատումը: