Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 16-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Սաթյան, Մ.Սարյան, Ա.Բակունց, Գետափնյա, Գորիս Գյուղ, Գալստյան փողոցների ջրամատակարարումը։
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 16-ին ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Բայրոն, Սայաթ Նովայի Պող. 1, 3, 5, 7 կենտ համարի շենքերի , Տերյան 57, 59 շենքերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 16-ին ժամը 10:15-12:30-ն կդադարեցվի ք.Եղեգնաձոր Բաղդասարյան, Վայքի փողոցների, Վայքի նրբանցքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: