Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների երկու հրթիռ որսալու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան որսացել և ոչնչացրել է երկրի մայրաքաղաք Էր Ռիադի ուղղությամբ արձակված երկու բալիստիկ հրթիռ։ Այս մասին հայտնել է կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչը՝ X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են հութիների արձակած երկու հրթիռները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էր Ռիադում օդային տագնապ է հայտարարվել։
Նոյեմբերի 15-ին կոալիցիան հայտնել էր նաև Սաուդյան Արաբիայի արևելքում երկու անօդաչու թռչող սարք որսալու և ոչնչացնելու մասին։