Նահանգապետ. Հայաստանում Կարապետյանների նկատմամբ քրեական հետապնդումը չպետք է ազդի Մուրմանսկում շինարարության վրա
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Հայաստանում չպետք է ազդի Մուրմանսկում բարեկարգման և շինարարական կարևոր նախագծերի վրա: Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսն է համոզված դրանում, գրում է severpost.ru–ն:
«Տաշիր» ընկերությունների խումբը արդյունաբերական և շինարարական ընկերություն է, որը կառավարում է առևտրային անշարժ գույք և շինարարություն, այդ թվում Ռուսաստանում: Խումբը ներառում է տարբեր ընկերություններ: Մասնավորապես, «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ է մտնում «Տորիոն» ՍՊԸ-ն, որը Մուրմանսկի Պյատ Ուգլովի հրապարակի վերակառուցման կապալառուն է: Նույն ընկերությունները նաև կառուցում են նոր ուռուցքաբանական կլինիկա մարզի մայրաքաղաքում: «Այնտեղ (Հայաստանում) ոչ մի նոր բան տեղի չի ունեցել: Սա քաղաքական հարց է: Մենք ենթադրում ենք, որ սա չպետք է ուղղակիորեն ազդի մեր նախագծերի ավարտի վրա», - բացատրել է մարզի նահանգապետը: Անդրեյ Չիբիսը նաև ասել է, որ նոր ուռուցքաբանական կենտրոնը գտնվում է բարձր պատրաստվածության մակարդակի վրա և հաջորդ տարի կընդունի հիվանդների:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am