Քաղաքագետ. «Հետաձգելով Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը Ալիևը խոչընդոտում է Թուրքիային բացել իր սահմանը և ստեղծում է բաց թողնված հնարավորությունների վտանգ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը որոշակի պատճառներով չի ստորագրվել, գրում է theins.ru–ն։
«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթացքի մեջ է, և ես հույս ունեմ, որ այն կհանգեցնի կոնկրետ արդյունքների։ Ինչպես գիտեք, մեկ տարուց ավելի է անցել այն բանից, երբ Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, բայց վերջնական ստորագրությունը դեռևս չի տրվել։ Դրա համար կան որոշակի պատճառներ։ Կարծում եմ, որ թուրք և ադրբեջանական հանրությունները լավ գիտակցում են դա»,– ասել է նա։
Ինչպես theins.ru-ին ասել է թուրք քաղաքագետ Քերիմ Հասը, Թուրքիան ցանկանում է ստորագրել խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ սահմանները բացելու համար: «Էրդողանը ցանկանում է մոտ ապագայում բացել սահմանները Հայաստանի և Հայաստանի միջոցով Ադրբեջանի հետ»,– ասել է նա։
Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին լարվածությանը, նրանք ունեն ռազմավարական դաշինք, որը շարունակվում է։ Հայաստանի հետ սահմանները բացելուց հետո այն կարող է դառնալ Թուրքիայի ռազմավարական հարևան Հարավային Կովկասում թույլ տալով Անկարային ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Թուրքիայի կառավարությունը ցանկանում է հնարավորինս արագ բացել այդ սահմանները և թույլ տալ Հայաստանի ղեկավարությանը զարգացնել հարաբերությունները Արևմուտքի և Եվրամիության հետ Թուրքիայի միջոցով, ինչը թելադրված է Հայաստանի աշխարհագրական դիրքով։
Եթե գործընթացը ձգձգվի, Թուրքիան ռիսկի է դիմում բաց թողնելու հնարավորությունները: Ավելին, Ռուսաստանը նույնպես ճնշում է գործադրում Հայաստանի վրա և շարունակում է ազդեցություն ունենալ երկրի ներքին քաղաքականության վրա: Հետևաբար, Ալիևի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումները չեն համապատասխանում Թուրքիայի շահերին: «Բաքվի և Անկարայի միջև առաջացած լարվածությունը կապված ադրբեջանական կրթական հաստատություններում հիջաբների վերջերս արգելքի հետ սառցաբեկորի միայն գագաթն է: Երկրների միջև կան նաև ֆինանսական խնդիրներ, ինչպես նաև Թուրքիայի դժգոհությունը Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունից: Իմ կարծիքով, Ալիևին ժամանակավորապես հաջողվել է կասեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանի բացումը: Որքան ժամանակով, կարծում եմ, ոչ ոք չգիտի: Որովհետև Ալիևի խաղաղության համաձայնագրի ստորագրման պայմանի կատարումը [ՀՀ սահմանադրության փոփոխություն] կարող է տարիներ շարունակ ձգձգվել», կարծում է Քերիմ Հասը։
Ալիևը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը պատրվակով ՀՀ սահմանադրությունը փոփոխելու՝ Լեռնային Ղարաբաղը հիշատակող Անկախության հռչակագրի հղումը հանելու համար։ Բայց Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է հանրաքվե, իսկ հանրաքվե կազմակերպելու համար պետք է դա հաստատվի ՀՀ Ազգային ժողովի երկու երրորդը։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հաղթել է հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում և ձևավորել կառավարություն, բայց այն չունի անհրաժեշտ երկու երրորդի մեծամասնությունը։ Ընդդիմությունը, իր հերթին, դեմ է սահմանադրական փոփոխություններին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am