Բացատրել են Ռուսաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման վերաբերյալ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հեռացումը նվեր կլիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արևմտյան երկրների համար: Նման գնահատական է տվել քաղաքագետ Կարեն Իգիթյանը Lenta.ru-ին տված մեկնաբանության մեջ, գրում է rambler.ru-ն–ն:
Իգիթյանը նշել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացումը կնշանակեր կազմակերպության կապերի լիակատար խզում հանրապետության հետ, մինչդեռ անդամակցության պահպանումը հնարավորություն է տալիս վերադառնալ: Փորձագետը հիշեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որ «Երևանի համար դուռը բաց է մնում»:
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Նիկոլ Փաշինյանի օրոք, բայց նրա կառավարումը հավերժ չէ: Քաղաքագետը ենթադրել է, որ Երևանին ՀԱՊԿ-ի անդամակցությունից զրկելը Փաշինյանի կառավարությանը պատրվակ կտար խոսելու Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցության թուլացման մասին: «Հայաստանի հեռացումը նվեր կլիներ Արևմուտքին, որը բացահայտ հայտարարել է Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու իր մտադրության մասին», - հավելել է նա:
Քաղաքագետ Կարեն Իգիթյանը ներկայումս ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության ամենաիրատեսական տարբերակն է համարում պահպանել «սառեցված» կարգավիճակը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am