Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան

ՍՊՈՐՏ

Վաղը՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կհյուրընկալվի Լատվիայի ընտրանուն։

Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

— Պարոն Մելիքյան, եթե հաշվի առնենք, որ խմբում մրցաշարային շանսերի մասին չենք կարող խոսել, կուզեի նաև ձեր կարծիքը լսել՝ ի՞նչ նշանակություն ունի այս հանդիպումը հավաքականի համար։

«Բարև ձեզ։ Այո՛, կարևոր խաղ է մեզ համար։ Մենք ոչ միայն պետք է մտածենք միավորներ հավաքելու մասին, այլև այն երիտասարդ թիմի մասին, որ ունենք՝ կայունություն և հաղթանակի հոգեբանություն ձեռք բերելու, որովհետև երկար տարիներ դա պակասել է մեր հավաքականում, իսկ մենք ցանկանում ենք դա ունենալ։ Պայքարի թիմային ոգի ունենք, հաղթանակինն էլ ենք ուզում ունենալ, բայց դեռ այդ ճանապարհի վրա ենք։ Կաշխատենք, որ վաղը մեզ մոտ ստացվի հաղթել, քանի որ ուզում ենք զգալ այդ հաղթանակի հաճույքն ու կարևորությունը։ Վաղը կփորձենք ամեն ինչ անել, բայց այստեղ հեշտ չէ հաղթելը․ իրենք տանը շատ լավ և մրցակիցների համար շատ դժվար ֆուտբոլ են խաղում։ Դրա համար կփորձենք անել ամեն ինչ՝ հաջողության հասնելու համար, բայց մեզ շատ դժվար խաղ է սպասվում»։

— Մոտիվացիայի մասով՝ ինչպե՞ս եք պատրաստվում թիմին տրամադրել։

«Առաջին հերթին ասեմ, որ մենք կոլեկտիվի մեջ ստեղծել ենք մրցակցություն։ Ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ ամեն խաղ, անկախ ամեն ինչից, թե ինչպես է ընթանում կամ ինչ հաշիվ է, կապ չունի․ իրենք պետք է խաղադաշտում ցույց տան առավելագույնը, որ չկորցնեն իրենց տեղը մեկնարկային կազմում։ Դա մոտիվացիաներից մեկն է։ Երկրորդը՝ մենք մեր երկիրը, մեր ֆուտբոլն ենք ներկայացնում և պետք է լավագույնը ցույց տանք։ Այնպես որ, չեմ կարծում, թե մենք մոտիվացիայի կարիք ունենք։ Վստահ եմ, որ միավորի կարիք ունենք, թե ոչ, դա մեզ չի խանգարելու, և հաղթանակի հասնելու մեր նպատակն ու ցանկությունը չեն պակասելու։ Առավելագույն մոտիվացիա ունենք»։

— Պարոն Մելիքյան, այս մրցաշարում Հայաստանի հավաքականը չկարողացավ հասնել այն արդյունքին, որին սպասում էին երկրպագուները։ Ո՞րն եք համարում ձախողման գլխավոր պատճառը՝ ռեսուրսի՞ խնդիրը, խաղային որա՞կը, ֆուտբոլիստնե՞րը․․․

«Մեկ անգամ ասել եմ, մեկ անգամ էլ ուզում եմ շեշտել՝ ձախողում չեմ համարում։ Եթե ես ընդունեի պատրաստի, կայուն հավաքական, կհամարեի ձախողում։ Ես ընդունել եմ հավաքական, որտեղ եղել են մեծ խնդիրներ։ Կառուցողական աշխատանքի մեջ եմ և մեկ տարի է, ինչ աշխատում եմ այս թիմում։ Դա երկար ժամանակ չէ, երբ ուզում ես նոր հավաքական ստանալ, սերնդափոխություն անել, կայուն խաղ, կայուն արդյունք և հաղթանակներ ունենալ․․․ Դա այդքան էլ հեշտ ճանապարհ չէ։ Այո՛, մեզ չհաջողվեց, անհաջող խաղեր ունեցանք, և ցավում եմ, որ չկարողացանք այս տարի մեր հարցերը լուծել, բայց սա ձախողում չէ։ Ինչո՞ւ, որովհետև երբ նայում եմ մեկ տարի առաջվա իրավիճակին, մեր մեկ տարվա աշխատանքով շատ հարցեր լուծվել և լուծվում են, մենք այդ ճանապարհի վրա ենք։ Երբ ճիշտ ուղու վրա ենք, ես դա ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն»։

Հիշեցնենք, որ Լատվիա — Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։ Վերջին տուրից առաջ Հայաստանի ազգային հավաքականն իր ակտիվում ունի 5 միավոր և C2 խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներԲուլղարիան այլևս չի մատակարարի զենք Ուկրաինային՝ իր սեփական պաշարներից․ Ռումեն ՌադևՆԳՆ Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեկ տարվա ընթացքում շուրջ 1,000 հանցագործության դեպք են բացահայտելԳերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում. պետական ծախսերի յուրաքանչյուր երրորդ եվրոն փոխառված էԱՄՆ Սենատում Ռուսաստանի հետ հետագա բանակցությունները «ֆարս» են որակել և կոչ արել աջակցել ՈւկրաինայինԹրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն ՉինաստանումԱՄՆ-ում ավելի քան 2 հազար չվերթ է չեղարկվել վերջին 25 տարվա ընթացքում ավիահաղորդակցության ամենախոշոր դադարեցումից հետոՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են, թե ինչու Զելենսկին չի մեկնում Մոսկվա բանակցություններիԳերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ․ Նժդեհ ԻսկանդարյանՀայտնի է, թե ինչ պատժի է արժանացել Անդորրայի դարպասապահը մաhվան ելքով խախտման համարԱռաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՈւկրաինային փոխանցված F-16 կnրծանիչները մշտապես վերանորոգման մեջ են. ԶելենսկիՀայաստանում ընդդիմությունը միավորվում է Փաշինյանի թիմի դեմՀայաստանը խոստացել է Իրանին, որ TRIPP երթուղու վրա ԱՄՆ զինվորական չի լինիՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համարԱրգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց ՈւրուգվայինՔաղաքագետը ենթադրություններ է արել ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու հետևանքների մասինԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին անգամ փորձարկել են B-21 Raider գաղտնագողի ռմբակոծիչի սպառազինությունըԿանադան երբեք մեջքով չի շրջվի դաշինքի մեկ այլ անդամի հանդեպ. ԿարնիՆոր Օռլեանում բախվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներՋուր չի լինի մինչեւ 18:00-նՌուսաստանի Կալուգայի և Բելգորոդի մարզերում պայթյուններ են որոտացելՈւ՞մ հաշվին է տեղի ունենալու Հայաստանի կուրսի փոփոխությունըՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթՄիսիսիպի գետում չորաբեռնատար նավը բախվել է զբոսանավին․ ավելի քան 30 մարդ հոսպիտալացվել էԳնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է. պատմության այս օրը (Նոյեմբերի 14)Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ինԱյս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Պոչետինոն գլխավորել է «Մանչեթեր Յունայթեդը»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս. նախորդ տարիներին գոնե գումարի կեսը տալիս էին անմիջապեսԱՄՆ-ում մոտ 400 ինքնաթիռ մնացել է օդում՝ սպասելով վայրէջքի«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ
Ամենադիտված