Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ժողովուրդ». Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում դեղատուն մտնող քաղաքացին, բնականաբար, ենթադրում է, որ դեղատան վաճառասեղանին դրված դեղն անցել է պետական վերահսկողության անհրաժեշտ ընթացակարգերը, դրա ծագումն ու որակը ստուգելի են, իսկ դրա վաճառքը թույլատրված։ Սակայն մեր ձեռքի տակ եղած փաստերը ստիպում են կասկածի տակ դնել այդ վստահությունը։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողական ուսումնասիրության ընթացքում ուշադրության կենտրոնում են հայտնվել ընտրանքային երկու դեղամիջոցներ՝ ՕՏՈՖԱԳ-ը և ՖԵՐԻՆՋԵԿՏ-ը, որոնց վերաբերյալ առկա են չգրանցված լինելու մասին տվյալներ, մինչդեռ լրագրողի հեռախոսազանգերով հնարավոր է եղել պարզել, որ դրանք վաճառվում են Երևանի մի քանի դեղատներում։

ՕՏՈՖԱԳ

Առաջին օրինակը ՕՏՈՖԱԳ անունով դեղամիջոցն է։ Այն օգտագործվում է քիթ-կոկորդ-ականջի ոլորտում՝ որոշ մանրէային խնդիրների դեպքում։ «Ժողովուրդ»-ի ուսումնասիրության ընթացքում ՀՀ դեղերի պետական գրանցման պաշտոնական աղբյուրներում՝ https://www.pharm.am/index.php/am/2014-09-16-06-29-36/102-2015-04-06-14-11-25?utm_source=chatgpt.com, ՕՏՈՖԱԳ անվանումով դեղի գրանցումը հաստատող տեղեկություն չհայտնաբերվեց։ Մենք գրանցման կարգավիճակի վերաբերյալ վերջնական պաշտոնական պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարություն: Նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը պաշտոնապես պարզաբանեց, որ «Ֆերինժեկտ դեղի մասով նշեմ, որ համարժեք փոխարինողը ՀՀ-ում գրանցված է և ներմուծվում է: Օտոֆագ-ի մասով` պաշտոնապես դեղամիջոց չէ, այն գրանցված է որպես կոսմետիկ-հիգիենիկ միջոց, ուստի մանրամասնությունները նախարարության տիրույթից դուրս են: Ձեզ հետաքրքրող չգրանցված դեղերի թեմայով նշեմ, որ դրանց շրջանառությունը ՀՀ-ում կարգավորվում է համաձայն Դեղերի մասին օրենքի դրույթների»:

«Ժողովուրդ»-ի լրագրողը կապ հաստատեց «ԱԲԲԱ» դեղատների ցանցի հետ՝ ստուգելու արդյոք ՀՀ-ում չգրանցված ՕՏՈՖԱԳ անունով դեղամիջոց ունեն վաճառքի: Պարզվեց այո ունեն, արժե 20 հազար դրամ:

Նկատենք, որ վաճառողուհին չասաց, որ դա կոսմետիկ միջոց է, այլ ոչ թե դեղամիջոց: Միաժամանակ արտադրողի պաշտոնական կայքում՝ https://micromir.bio/products/otofag, արտադրանքը ներկայացվում է որպես բակտերիոֆագերով գել, որը նախատեսված է ԼՕՌ օրգանների բակտերիալ վարակներից պաշտպանելու համար։ Որպես կիրառման դեպքեր նշվում են ռինիտը, օտիտը, սինուսիտը, ֆարինգիտը, անգինան, լարինգիտը և այլ հիվանդություններ։ Ու սա որևէ դեպքում չի կարող լինել կոսմետիկ միջոց:

ՖԵՐԻՆՋԵԿՏ

Երկրորդ օրինակը ՖԵՐԻՆՋԵԿՏ-ն է (Ferinject)։ Այն կիրառվում է երկաթի պակասի բուժման նպատակով։

«Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունների համաձայն՝ ՖԵՐԻՆՋԵԿՏ-ը ևս ՀՀ-ում գրանցված չէ։ Սակայն լրագրողական հետաքննության շրջանակներում պարզվեց, որ դեղամիջոցը հասանելի է մի քանի դեղատներում։

«Ժողովուրդ»-ի լրագրողը զանգահարեց Աբովյան 37 հասցեում գտնվող «ՄԱՐԿ ՖԱՐՄ» դեղատուն և պարզվեց, որ չգրանցված դեղամիջոցն առկա է 35 հազար դրամ արժե 1 տուփը։

Նույն դեղամիջոցը, «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, նաև Գարեգին Նժդեհի 13 հասցեում գտնվող «ՍԹԱՅԼ ՖԱՐՄ» դեղատանն է վաճառվում։

Այսինքն, երկու դեղերն էլ մեր երկրում գրանցված չեն, իսկ սրանք ընդամենը օրինակներ են. այսպիսի բազմաթիվ դեղեր կան ու սա համատարած բնույթ է կրում:

Բայց այս խնդրի մյուս կողմը քաղաքացիների անվտանգությունն է։ Մեզ դիմած քաղաքացին պատմել է, որ երկար ժամանակ օգտագործել է ՖԵՐԻՆՋԵԿՏ դեղամիջոցը, սակայն ակնկալվող արդյունքը չի ստացել։ Իհարկե, մեկ քաղաքացու պատմությունը դեռևս չի ապացուցում, որ դեղամիջոցը եղել է կեղծ, բայց եթե դեղը վաճառվում է պետական գրանցման և դրա հետ կապված վերահսկողական ընթացակարգերից դուրս, ո՞վ է երաշխավորում, որ քաղաքացին ստանում է օրիգինալ, պատշաճ պահպանված և որակյալ արտադրանք։

Եթե դեղամիջոցը շրջանառվում է առանց պատշաճ իրավական և վերահսկողական ընթացակարգերի, առաջանում են մի շարք ռիսկեր՝

§ դժվար կլինի պարզել դեղի իրական կամ կեղծ ծագումը և մատակարարման շղթան,

§ կարող են խնդիրներ առաջանալ պահպանման և տեղափոխման պայմանների վերահսկողության հարցում

Ո՞վ պետք է վերահսկի դեղատներին

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը ուղղակիորեն արգելում է ՀՀ-ում չգրանցված դեղերի իրացումը՝ հաշվի առնելով օրենքով նախատեսված բացառությունները։ Մենք ուսումնասիրեցինք բացառությունները https://www.arlis.am/hy/acts/214365?utm_source=chatgpt.com , բայց դրանցից որևէ մեկը վերաբերելի չէր կոնկրետ այս երկու դեղամիջոցներին: Այսինքն դրանց վաճառքը կարող է դիտարկվել որպես օրենսդրության խախտում, որի համար պատասխանատու են.

Առաջին հերթին՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, որն իրականացնում է դեղերի պետական գրանցումը՝ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի եզրակացության հիման վրա։

Երկրորդ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող հիմնական մարմինն է։ Նրա լիազորությունների մեջ է մտնում դեղատների գործունեության և դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։

Երրորդ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն. եթե դեղամիջոցները ներմուծվել են Հայաստան, պետք է պարզել՝ ով է ներմուծողը, ինչ փաստաթղթերով է իրականացվել և արդյոք պահպանվել են դեղերի ներմուծման օրենսդրական պահանջները։

Սակայն ամենակարևոր հարցը մնում է անպատասխան․ եթե պետությունն ունի դեղերի գրանցման ռեգիստր, օրենքով արգելում է չգրանցված դեղերի վաճառքը և ունի վերահսկող մարմին, ինչպե՞ս են այդ դեղամիջոցները հասնում դեղատների վաճառասեղաններին։ Համատարած հնչող հարց, որի պատասխանը չկա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Միսիսիպի գետում չորաբեռնատար նավը բախվել է զբոսանավին․ ավելի քան 30 մարդ հոսպիտալացվել էԳնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է. պատմության այս օրը (Նոյեմբերի 14)Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ինԱյս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Պոչետինոն գլխավորել է «Մանչեթեր Յունայթեդը»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս. նախորդ տարիներին գոնե գումարի կեսը տալիս էին անմիջապեսԱՄՆ-ում մոտ 400 ինքնաթիռ մնացել է օդում՝ սպասելով վայրէջքի«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Ժողովուրդ». Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԴոնալդ Թրամփը, Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը առաջին համատեղ հանդիպումը կանցկացնեն Չինաստանում2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան«Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում. ինչո՞ւ են հանել ցուցանակըԻրանի ԶՈւ հայտնել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ ականի վրա պшյթելու մասին«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ«Հրապարակ»․ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Հաղթանակը կայանում է նրանում, որ ապահովվի, որ Իրանը երբեք այս կամ այն կերպ միջnւկային զինшմթերք չունենա․ ՌուբիոԱմեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնածՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելԴաշնության խորհրդում պարզաբանել են, թե ինչպես կարող է Հայաստանը վերականգնել ձայնի իրավունքը ՀԱՊԿ-ումՍպանված 29-ամյա տղայի վերջին խոսքերը․ ինչ է պատմում եղբայրըՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազինԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. Պեսկով
Ամենադիտված